Հակակոռուպցիոն դպրոցի հյուրը «ԱրմՔոմեդի» երգիծական ծրագրի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանն էր

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալել են «ԱրմՔոմեդի» երգիծական ծրագրի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանին։
Հյուրը ներկայացրեց, թե ինչպես է երգիծանքը որպես կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմ կիրառվում Հայաստանում, դրա միջոցով ինչպես են պախարկվում կոռուպցիոն երևույթները և դրանց հանդեպ հասարակության բացասական կարծիքը ձևավորում։
«Երգիծանքը ավելի լավ է ընկալվում հանրության կողմից, քան, օրինակ՝ որևէ լուրջ ձեռագրով գրված հոդված: Այն ավելի ազդեցիկ է, մարդիկ այն ավելի շուտ են ընկալում: Մեր հաղորդման մեջ մենք աշխատում ենք չանցնել սահմանները, չվիրավորել մարդու արժանապատվությունը: Մենք ավել շատ խոսում ենքերևույթների մասին, ոչ թե անձանց»,-նշեց նա:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: