Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն ավարտեցին հանրային իրազեկման փուլը
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի առաքելություններից մեկն է հանրության իրազեկվածության բարձրացումը։ Այդ իսկ պատճառով Դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներն իրականացրեցին հանրային իրազեկում իրենց հետազոտական աշխատանքների թեմաներով։
Հանրային իրազեկումներն իրականացվեցին առցանց, առկա և հիբրիդային ձևաչափերով։
Արդյունքում մեր ունկնդիրներն իրականացրեցին իրազեկումներ դպրոցներում, մանկապարտեզներում և առանձին լսարաններում։
Արցախի մեր մասնակիցն իր իրազեկումն իրականացրեց հիբրիդային եղանակով՝ Արցախում։
Ունկնդիրների հանրային իրազեկումների արդյունքում շուրջ 270 ՀՀ քաղաքացիներ, անկախ իրենց մասնագիտական ուղղվածությունից, մեր ունկնդիրների շնորհիվ իրազեկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի, դրանում հանրության մասնակցության կարևորության և հակակոռուպցիոն մեխանիզմների մասին։