Հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա ուսուցման փուլի առաջին օրն ավարտվեց խարույկի շուրջ ազգային ինքնության հենասյուների վերաբերյալ զրույցով

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը, որը տևելու է օգոստոսի 13-15-ը։
Առաջինը օրն ունկնդիրները հագեցած, գործնական աշխատանքներով լի օր ունեցան։ Այդ օրվա բանախոսներն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էր և «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։
Հատկապես օրվա վերջին՝ ազգային ինքնության հենասյուների վերաբերյալ բուռն քննարկումը շարունակվեց նաև խարույկի շուրջ զրույցի ժամանակ։
Արտագնա փուլի առաջին օրն ավարտվեց ազգային արժեքների կարևորության և ազգային դիմագծի պահպանման վերաբերյալ զրույցներով։ Մասնակիցները քննարկման առարկա դարձրին նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։