Բոլորի ռեալ ներգրավումն է անհրաժեշտ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն իրականություն դառնա․ Արդարադատության փոխնախարար
Անխտիր բոլորի ռեալ ներգրավումն է անհրաժեշտ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը իրականություն դառնա։
Այս մասին ասաց Արդարադատության նախարար Արմենուհի Հարությունյանը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Նրա խոսքով՝ քաղհասարակությունը իր գործուն դերն է ունեցել նախորդ ռազմավարությունների մշակման գործում և հույս ունի, որ 2023-2026 թվականների ռազմավարության մշակման գործում նույնպես կարևոր դեր են կատարելու։
«Աշխարհում բոլոր երկրների համար դա մարտահրավեր է և մշտական մարտահրավեր է։ Հնարավոր չի լինի ասել, որ մենք հասել ենք այնպիսի հաջողությունների, որ այլևս անելիք չունենք այս ուղղությամբ։ Սա այն ուղղություններից մեկն է, որտեղ միշտ անելիք լինելու է։ Միշտ ունենալու ենք ձեր բոլորի կարիքը այս հարցում»,-նշեց փոխնախարարը և հավելեց, որ հույս ունի կառուցողական մթնոլորտում ապագայի տեսլականի վերաբերյալ մտքեր փոխանակել։
Մանրամասները՝ տեսանյութում