Կարծիք-դիտարկումներ և առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ
2023-08-31 16:59
ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծերը։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի կարծիք-դիտարկումներին և առաջարկություններին՝ վերոնշյալ նախագծերի վերաբերյալ։
Կարծիքում տեղ են գտել նաև 2023 թվականի օգոստոսի 29-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծերի հանրային քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները։