«Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, որը ուզում եք տեսնել աշխարհում». առաջնորդները և նրանց որդեգրած արժեքները
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին առաջնորդներին անհրաժեշտ արժեքային համակարգը՝ նպատակին հասնելու համար:
Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ներկաները պատմությունից հիշեցին այն անհատներին, որոնք իրենց որդեգրած արժեքների միջոցով կարողացել էին դիմադրել, պայքարել և հասնել արդյունքի:
Օրինակ՝ Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին մշակել էր պայքարի միջոց, որը հիմնված էր արիության, արդարության և ոչ բռնի արժեքների վրա: Այն կոչվում էր Սատյագրահա (հաստատակամություն ճշմարտության մեջ):
«Դուք պետք է լինեք այն փոփոխությունը, որը ուզում եք տեսնել աշխարհում»,-ասում էր Գանդին:
Քաղաքացիական շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից Մարտին Լյութեր Քինգի վկայակոչում էր հետևյալ արժեքները. ոչ ռասսիզմին, ազատություն, արդարություն, իրավահավասարություն:
«Ես երազանք ունեմ, որ մի օր իմ 4 երեխաները կապրեն մի երկրում, րոտեղ նրանց կդատեն՝ հաշվի առնելով ոչ թե մաշկի գույնը, այն նրանց էությունը»,-ասել էր Լյութեր Քինգը 1963 թվականի դեպի Վաշինգտոն հատնի երթի ժամանակ, որի ժամանակ էլ հնչեցրել է իր հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթը:
Կարեն Զադոյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված պատմությունների ստեղծումը և հանրայնացումը:
«Օրինակ՝ Սինգապուրում ազգային զարգացման նախարար Տե Չին Վանը մեղադրվում էր կաշառք տալու համար և վարչապետի մտերիմ լինելը նրան չազատեց պատասխանատվությունից: Վերջինս ձերբակալվեց, իսկ վարչապետի հետ հանիպման խնդրանքը մերժվեց, ինչից հետո Տե Չին Վանը ինքնասպանություն գործեց, իսկ նրա կինը և դուստրը հեռացան Սինգապուրից: Կոռուպցիայի նկատմամբ մարդիկ անհանդուրժող են Սինգապուրում: Նրանց ընկալման մեջ կոռուպցիային համանման է մանկապղծության հետ, անընդունելի է և այդ պատճառով էլ երկրում կոռուպցիայի մակարդակը ցածր է: Կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ պետք է լինել անհանդուրժող»,-նշեց Կարեն Զադոյանը:
Դասի վերջում մասնակիցները բաժանվեցին խմբերի և գործանական աշխատանք կատարեցին: Յուրաքանչյուր խումբ առանձնացրեց 3 արժեք, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար:
Այնուհետև, խմբերի կողմից ներկայացված 9 արժեքները ամփոփվեցին նշված 3-ում.
- Հաստատակամություն,
- Բարեխղճություն,
- Իրավահավասարություն:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: