Ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական վերլուծություններ

Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից իրականացվում է «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլնի, իրականացվել են ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական վերլուծություններ։

Ծրագրի շրջանակներում ԻՀԱ փորձագետների կողմից մշակվել են հետևյալ փորձագիտական վերլուծությունները․

  1. Ազդարարման համակարգի հայկական մոդելի տեսլականը. Ազդարարման հարցերով պատասխանատու մարմինների դերերի հստակեցում և կենտրոնական մարմնի ձևավորում։
  2. Ազդարարման տեսակների կատարելագործում։
  3. Ազդարարման հարցով պատասխանատուների ինստիտուտի կատարելագործում։
  4. Մասնավոր ոլորտում ազդարարման ինստիտուտի կատարելագործում։
  5. Ազդարարման հասկացության, պաշտպանության ենթակա սուբյեկտների և տեղեկատվության, պաշտպանության պայմանների կատարելագործում։
  6. Ազդարարների իրավունքների պաշտպանության մեխանիզմների, անանունության և անվտանգության երաշխիքների կատարելագործում և խրախուսման մեխանիզմների ներդրում։
  7. Ազդարարման դեպքերի վերաբերյալ վիճակագրության համակարգի կատարելագործում։

Նշենք, որ սույն վերլուծությունները քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից սույն վերլուծական աշխատանքները կօգտագործվեն հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ նախատեսված ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված գործողությունների կատարման ընթացքում։