Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի 2023թ.-ի ամփոփիչ ամփոփիչ նիստը
2023 թվականի դեկտեմբերի 26-ին առկա ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի 2023 թվականի ամփոփի նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Մովսես Արիստակեսյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր կոալիցիայի 2024-2028 թթ ռազմավարական պլանի, խորհրդի անդամների միջև աշխատանքների բաժանման, կոալիցիայի անդամների հակակոռուպցիոն ուսուցման, կոալիցիայի անդամների կողմից կամավոր նվիրատվությունների ընթացակարգի, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մասնագիտական մարմինների, այլ պետական մարմինների և ՏԻՄ-երի հետ կառուցողական համագործակցության ճանապարհային քարտեզի և այլ հարցերի վերաբերյալ։
Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներով ու առաջարկություններով հանդես եկան բոլոր հարցերի շուրջ՝ ծավալելով բովանդակալից և արդյունավետ քննարկում։
Խորհրդի նիստի ընթացքում հաստատման ներկայացվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր կոալիցիայի հետագա արդյունավետ գործունեության նպատակով, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով որոշվեց դրանք շրջանառել կոալիցիայի բոլոր անդամների միջև։
Ամփոփելով նիստը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը շնորհավորեց բոլորին գալիք տարվա կապակցությամբ՝ մաղթելով կոալիցիայի հետագա աշխատանքներին բեղուն և արդյունավետ ընթացք։