Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը
Հուլիսի 10-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։ Նիստը տեղի ունեցավ հիբրիդային եղանակով՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում և zoom էլեկտրոնային հարթակի միջոցով։
Նիստի օրակարգը հագեցած էր։ Նիստի օրակարգային հարցերն ընդգրկում էին կոալիցիայի անդամակցության, կոալիցիայի՝ պետական մարմինների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ինչպես նաև Կոալիցիայի Կառավարման խորհրդի և համաժողովի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների շրջանակը։
Կառավարման խորհրդի նիստին նաև ներկա էր կոալիցիայի անդամության հայտ ներկայացրած «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավարը, որը ներկայացրեց կազմակերպության ծավալած գործունեությունը և տեսլականը՝ հույս հայտնելով, որ կազմակերպության ներուժը կխթանի Կոալիցիայի հետագա գործունեությանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն մարմնի (ICAC) 8-րդ միջազգային գիտաժողովին և Վիլնյուսում կայացած 21-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսին (IACC) Կոալիցիայի ներկայացուցիչների մասնակցության արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակը։
Նիստի վերջում Կոալիցիայի անդամ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահի առաջարկով քննարկվեց նաև ՄԱԿ-ի Հարկային Համաձայնագրի ընդունման քարոզարշավին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի աջակցության մասին հարցը։
Նիստի արդյունքում քննարկված բոլոր օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին անհրաժեշտ որոշումները։