ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերի 6-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերը:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հիշյալ նախագծերի վերաբերյալ ներկայացրել են փորձագիտական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։