4-րդ համաժողով
2019 թ. դեկտեմբերի 9-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 4-րդ համաժողովը:
Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019թթ․ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, ապա անդամների հետ միասին քննարկվեցին կոալիցիայի առջև առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Քննարկումներին և մտքերի փոխանակումներին հաջորդեց Կառավարման խորհրդի 4-րդ կազմի թվաքանակի և կազմի ընտրության հարցը։ Իվերջո Կոալիցիայի համաժողովում որոշվեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 9 անդամներից՝ հետևյալ կազմով.
- Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
- «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
- Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա` ի դեմս Գևորգ Գրիգորյանի,
- «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ` ի դեմս Սոնա Հարությունյանի,
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիտսակեսյանի,
- «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
- Հայաստանի համայնքների միություն` ի դեմս Էմին Երիցյանի,
- Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ` ի դեմս Հայկ Մարգարյանի:
Հավելենք, որ Կոալիցիայի կառավարման խորհրդի ներկա 9 հոգիանոց կազմի 4 ՔՀԿ-ները առաջին անգամ են ընտրվել կառավարման խորհրդի կազմում: Այդ ՔՀԿ-ներն են` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ը, Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ը և Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամը: Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներից 6-ը հանդիսանում են արական, իսկ 3-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: