5-րդ համաժողով

2021 թ. փետրվարի 5-ին  առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 5-րդ համաժողովը: 

Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 09.12.2019-25.12.2020թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, որի շուրջ կոալիցիայի անդամներն ունեցան քննարկում։

Ապա համաժողովը շարունակվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման նոր խորհրդի թվաքանակի սահմանման հարցի քննարկմամբ։ Արդյուքնում որոշվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակը սահմանել 5:

Ըստ այդմ Համաժողովի կողմից հետևյալ ՔՀԿ-ները ընտրվեցին Կառավարման խորհրդի 5-րդ կազմի անդամներ.

  1. Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
  2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
    «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
  3. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիստակեսյանի,
  4. «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ` ի դեմս Արմինե Պոդոսյանի:

Համաժողովի վերջում մասնակիցները քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, Կոալիցիայի առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: