8-րդ համաժողով

2023 թվականի դեկտեմբերի 8-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովը։ Համաժողովն անցկացվեց հիբրիդային ձևաչափով․ Կոալիցիայի անդամները, որոնք գործում են Երևանում՝ մասնակցեցին առկա եղանակով, իսկ մարզային մեր գործընկերները միացել էին առցանց։

Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 09.12.2022- 08.22.2023 թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև ելնելով հաշվետվությունից, վեր հանվեցին կոալիցիայի առջև առկա խնդիրները և դրանց նվազմանն ուղղված առաջարկները։

Հետագա առավել արդյունավետ աշխատանքի նպատակով, ներկայացվեց Մովսես Արիստակեսյանի գլխավորությամբ՝ կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամների կողմից մշակված և խորհրդի գործող նախագահ Հակոբ Ավագյանի կողմից հաստատված Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նոր խմբագրությամբ կանոնակարգը։

Կանոնակարգի հիմնական փոփոխված դրույքներն են՝

  • Գործող ռոտացիոն կարգի չեղարկում և նոր ռոտացիոն կարգի գործարկում․ մասնավորապես, առավել արդյունավետ աշխատանքի նպատակով կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը նախորդ 6 ամսյա ժամկետի փոխարեն ընդունել պաշտոնավարման 1 տարի ժամկետը։
  • Կոալիցիայի կառավարման մարմինների լիազորությունների և պատասխանատվությունների վերանայում և դասակարգում։

Հաջորդիվ քննարկվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2023-2027 թվականների ռազմավարական պլանը և արժանացավ հավանության։

Կոալիցիայի 2023-2027 թվականների ռազմավարական պլանի հիմնական ռազմավարական նպատակներն են․

  • Բարձրացնել Կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը
  • Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը
  • Նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը` հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկման միջոցով` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության հիման վրա
  • Ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները

Ապա տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման նոր խորհրդի ընտրություններ։ Նախ՝ համաժողովը հաստատեց խորհրդի կազմը, այն է՝ 7, իսկ ապա ձևավորեց նոր՝ 8-րդ կառավարման խորհուրդը հետևյալ կազմով․

  1. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս Կարեն Զադոյանի,
  2. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
  3. Քաղաքացիական հասարակության ինստիտուտ՝ ի դեմս Արտակ Կիրակոսյանի,
  4. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` ի դեմս Մովսես Արիստակեսյանի,
  5. ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա՝ ի դեմս Արմինե Պոդոսյանի,
  6. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
  7. «Էլեգիա» մշակութային ՀԿ` ի դեմս Հարություն Ալեքսանյանի։

Համաժողովի ավարտին  Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի առաջարկով գումարվեց Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը, որի ժամանակ անցկացվեց Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը: