Iravaban.net-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը հակակոռուպցիոն պայքարի լուսաբանման գործում, շարունակում է հետաքննական նյութերի շարքը՝ ուշադրության կենտրոնում պահելով երկու առանցքային գործընթացներ․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգող տեղակալի նշանակման գործընթացները: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և ապօրինի գույքի բռնագանձումը վճռորոշ նշանակություն ունեն երկրում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության համար։ Հետաքննությունը կբացահայտի այս …
«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում դեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի վերաբերյալ հանրային ընկալումների փոփոխություն և լավագույն փորձերի ներկայացում» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանը։ Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի և Արդարադատության նախարարության ջանքերով։ Կարեն Զադոյանի խոսքով՝ կոռուպցիայի վերաբերյալ հասարակության ընկալումների մեջ որոշակի փոփոխություններ …
«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 6-ին «Նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը եւ իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները», «Բարեվարքության համակարգի տարրեր» խորագրերով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ), Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հաաստան Բարեվարքություն» ծրագրի և …
«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Մասնավոր հատվածում իրականացվող գործարար բարեվարքության քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ նաև Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը։ Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի և Արդարադատության նախարարության ջանքերով։ Մարիամ Զադոյանն հայտնեց, որ այժմ ԻՀԱ-ն …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 5 անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին հոկտեմբերի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովի աշխատաքներին: ԿԿՀ ներկայացուցիչներին հարցադրումներ ուղղեցին Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մ.Արիստակեսյանը, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ անդամ Ն.Արաբաչյանը, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մ.Չախոյանը: «Հարցադրումների շրջանականերում բարձրաձայնվեցին հայտարարագրերի անմատչելիության, դրանց մեծ մասի պաշտպանված լինելու, հանրային …
«Հաջողված փորձ ունեցող երկրների օրինակն ապացուցում է, որ տարբեր ձևաչափերով ազդարարման ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկման արշավները կարող են էապես փոխել ազդարարման համակարգի և հատկապես ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ հանրային թերահավատ վերաբերմունքը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Եվա Սաղոյանը, ում հետ զրուցել ենք ազդարարման համակարգի, ազդարարման համապետական արշավից հետո արձանագրված արդյունքների մասին։ …
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ի դեմս Կոալիցիայի Կառավարման խորհրդի, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ակնհայտ դրսևորումների կապակցությամբ: 2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել է նաև հայտնի հասարակական գործիչ, միջազգային փորձագետ, օրինապահ քաղաքացի Հովհաննես Ավետիսյանը: Հարկ ենք համարում նշել, …
«Ազդարարի՛ր, Հայաստան»․ Ազդարարման արշավի նոր ծրագրի մեկնարկը տրված է։ Թե Արդարադատության նախարարությունը, թե՛ ծրագիրն իրականացնող Իրավաբանների հայկական ասոցիացիան արձանագրել են նախորդ ծրագրի տված դրական արդյունքները։ Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ ցավալի էին այն ցածր արդյունքները, որոնք կային ազդարարման համակարգի գործարկումից ի վեր։ Ռեսուրսը, որը ներդրվել էր համակարգի զարգացման համար, իր արդյունքը չէր տվել։ Ծրագրով նախատեսվում …
Iravaban.net–ում ամիսներ առաջ հրապարակում էր եղել այն մասին, որ Արամ Մանուկյանի արձանի մոտ առանց թույլտվության կայանված մոտոցիկլետներ կան։ Խնդիրը որոշ ժամանակ շարունակում էր մնալ արդիական, քանի որ իրավասու պետական մարմինների կողմից դրսևորվում էր անգործություն, և խնդրի լուծմանն ուղղված քայլեր չիէն ձեռնարկվում, որն իր մեջ հնարավոր է, որ պարունակում էր հանցակազմի տարրեր։ Նշված հարցի վերաբերյալ պարզաբանումներ …