Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները մասնակցել են ԿԿՀ-ի հրավիրած աշխատաժողովին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 5 անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին հոկտեմբերի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված  «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովի աշխատաքներին:

ԿԿՀ ներկայացուցիչներին հարցադրումներ ուղղեցին Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մ.Արիստակեսյանը, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ անդամ Ն.Արաբաչյանը, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մ.Չախոյանը:

«Հարցադրումների շրջանականերում բարձրաձայնվեցին հայտարարագրերի անմատչելիության, դրանց մեծ մասի պաշտպանված լինելու, հանրային աշխատողների կողմից կոռուպցիոն գործունեության մասին տեղեկությունների ոչ համարժեք արձագանք տալու հիմնախնդիրները: Առանձնացվեց հատկապես քաղաքացիական հասարակության մի հատվածում՝ ՔՀԿ-ներում, դրանց ցանցերում և հիմնադրամներում  կոռուպցիայի լայն տարածվածությունը՝ ընտրակեղծիքների, դրամաշնորհային ծրագրերի հատկացման ու դրանց արդյունավետության առումով»,-հայտնում է Մովսես Արիստակեսյանը:

Առաջարկվեց, որպեսզի ԿԿՀ համապատասխան նախաձեռնությամբ հանդես գա՝ ՀՀ Հակակոռուպցիոն 5-րդ  ռազմավարության մեջ լրացնելու քաղաքացիական հասարակության հատվածում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված հատված և մշակի համապատասխան գործողություններ և գործիքներ:

Հանդիպման ընթացքում նաև շնորհակալական խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ ընգծելով համանման թեմատիկ հանդիպումների կարևորությունը Հանձնաժողովի աշխատանքների ներկայացման, ակնկալիքների փոխանակման, ինչպես նաև համագործակցության ամրապնդման համար:

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկումների համար, ինչպես նաև ընդգծել երկուստեք համագործակցության կարևորությունը: