Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան մշակել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում Հայաստանի վերաբերյալ չորրորդ փուլի զեկույցում ներառված առաջարկների իրականացման և դրանց ընթացքի վերաբերյալ այլընտրանքային ընթացիկը զեկույց։ Զեկույցը ներառում է հետևյալ ոլորտները․ ✅հակակոռուպցիոն քաղաքականություն և հանրային մասնակցություն, ✅հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, ✅պաշտոնյաների շահերի բախման և էթիկայի կանոններ․ ✅ակտիվների վերադարձ․ ✅ազդարարման …
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ 2018 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն–քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը: Համաժողովի հիմնական նպատակն էր՝ արհեստակցական միությունների իրականացրած գործունեության քննարկումը, այդ ոլորտում առկա խնդիրների վերհանումը և արհմիությունների զարգացման …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իր գործունեության պահից իրականացնելով իրավապաշտպան գործունեություն և նպաստելով բարեփոխումների իրականացմանը հանրային տարբեր ոլորտներում, նախաձեռնել է սույն զեկույցի մշակումը և հրապարակումը։ Զեկույցի հիմնական նպատակն է՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով …
Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցել մի շարք պետական մարմիններ, բայց չենք ունեցել գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն է կրել գրանցած, այդ թվում բացասական արդյունքների համար: Ներկայումս անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգից անցում կատարել կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնացված համակարգի: Որպես …
2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը: Հայտնում ենք, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգը ձևավորվել է դեռևս 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա …
Հունվարի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը, և միաձայն քվեարկությամբ այս պաշտոնում ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը: Այնուհետև Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի 2019-2023 թվականների Ռազմավարական պլանի նախագիծը, որը քննարկվելուց հետո հաստատվեց …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կարծիք-դիրքորոշում և առաջարկություններ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության հեղինակած դիմում-դիրքորոշումը։
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թ. հոսքի փակման արարողությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դպրոցի շրջանավարտներին ոչ միայն տեսական գիտելիքներ են տրվել, այլև երիտասարդները ծանոթացել են հակակոռուպցոին գործիքներին ու դրանց իրականացման նրբություններին: «Պատրաստի հակակոռուպցիոն հարցերով մասնագետներ են արդեն»,-նշեց Կարեն Զադոյանը: 8 երիտասարդներ ներկայացրեցին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում …
2018 թ. դեկտեմբերի 19-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 21.07.2017-31.10.2018թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, որից հետո այն հաստատվեց քննարկման արդյունքում: Այնուհետև, կոալիցիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը և …