Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հունիսի 20-ին հյուրընկալեցին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: Նշենք, որ պատգամավորը 2015 թվականին ավարտել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2-րդ հոսքը: Դասընթացին քննարկվեցին բիզնես և քաղաքականության տարանջատման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և առաջիկայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ հարցեր: Անի Սամսոնյանը այն համոզմանն է, որ …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման փուլերը և պայքարի մեթոդները: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման 3 փուլերը. Փուլ 1 (1989-1995թթ.) տաբուների վերացում, Փուլ 2 (1996-2003թթ.) միջազգային ստանդարտների ընդունում, Փուլ 3 (2003 թ.-ից սկսած) միջազգային նորմերի կիրառումը ազգային մակարդակով: Մարատ Ատովմյանի …
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան֊փորձագետ Նարեկ Ենոքյանն ու Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Մարատ Ատովմյանը, Համայնքային հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2020-2022 թվականների …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի էությունը, զարգացման պատմությունը և կոռուպցիայի ազդեցությունը հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց «կոռուպցիա» հասկացության հիմնական սահմանումը, որը ընդունված է աշխարհում: Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահից ելնելով: Դպրոցի մասնակիցները ներկայացրին կոռուպցիայի առաջացման պատճառների մասին …
07.06.2019թ.-ին ՀՀ արդարադատության նախարությունում տեղի է ունեցել ՀՀ 2019-2023թթ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային հանդիպում։ Հանդիպումը վարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ հասարակական …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի մասնակիցներ են ընտրվել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդներ: Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կարծիքը և առաջարկությունները «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ։
Իրավաբաններ հայակական ասոցիացիան 2018 թվականի օգոստոսի 17-ի ՀՀ վարչապետի ելույթից հետո, երբ նա հնչեցրեց, որ Հայաստանում հնարավոր է ներդրվեն անցումային արդարադատության որոշ գործիքներ, նախաձեռնեց մի գործընթաց, որով երկու կարևոր խնդիրներ փորձ արվեց լուծել: Դրանցից առաջինը անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում զեկույցի պատրաստելն էր, երկրորդը՝ ազգային փորձագետների մասնակցությամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողովի կազմակերպումն էր: …