Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հուլիսի 18-ին հյուրընկալեցին արդարադատության նախարարի նախկին տեղակալ, այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին: Վերջինս ներկայացրեց էլեկտրոնային կառավարման գործիքները կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ E-draft.am Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց …
Հուլիսի 11-ին Գյումրիում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում …
Հուլիսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերի և դատաիրավական ռազմավարության հայեցակարգային դրույթները։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, Կառավարման …
Սույն թվականի հուլիսի 10-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ, իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը և ներկայացրել Ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալցիայի հիմնական առաջարկությունները: Հանդիպմանը մասնակցում էր Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և ՔՀԿ-ների նեկայացուցիչներ: Փոխնախարարը ներկայացրել է Ռազմավարության …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների տեսակները: Վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Առնոլդ Վարդանյանը, որը նաև եղել է հակակոռուպցիոն դպրոցի առաջին հոսքի շրջանավարտ, ներկայացրեց կոռուցիոն բնույթ ունեցող հանցագործությունների քրեաիրավական որակման առանձնահատկությունները և խոսեց դրանց վերաբերյալ արդի հիմնախնդիրների մասին: Բանախոսը մանրամասն անդրադարձ կատարեց ապօրինի հարստացման, փողերի լվացման, կաշառք տալու և ստանալու վերաբերյալ հանցակազմերի առանձնահատկություններին՝ ներկայացնելով նաև դատական պրակտիկան, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմները, այդ թվում միջազգային կազմակերպությունների գործառույթները, նրանց կողմից Հայաստանին տրված հանձնարարականները և դրանց կատարման ընթացքը: Հակակոռուպցիոն պայքարում ելակետային փաստաթուղթ է համարվում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան: Կոնվենցիայի նախաբանում նշված է. «Անհանգստացած լինելով հասարակությունների կայունության և անվտանգության համար կոռուպցիայի առաջացրած խնդիրներով և սպառնալիքներով, որոնք խարխլում են …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին առաջնորդներին անհրաժեշտ արժեքային համակարգը՝ նպատակին հասնելու համար: Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Ներկաները պատմությունից հիշեցին այն անհատներին, որոնք իրենց որդեգրած արժեքների միջոցով կարողացել էին դիմադրել, պայքարել և հասնել արդյունքի: Օրինակ՝ Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին մշակել էր պայքարի միջոց, որը հիմնված էր …
Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը: Արտահերթ նիստը գումարվել է հաշվի առնելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի մի շարք անդամների առաջարկությունները: Նիստում քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագծի, որը հունիսի 25-ին Ազգային ժողովի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների տեսակները: Որպես լավագույն փորձի օրինակներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը խոսեց Լատվիայի և Լիտվայի հակակոռուպցիոն մարմինների մասին, որտեղ վերջերս ուսումնական այցեր է կատարել: Փորձագետը նշում է, որ աշխարհում հակակոռուպցիոն մարմիննները լինում են 3 տեսակի. Ունիվերսալ, Տարանջատված, Ապակենտրոնացված: Լատվիայում և Լիտվայում գործում …