Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Լուսինե Նալբանդյանի հետ քննարկեցին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը (ՀՀԾ)։ Փորձագետը նախ ներկայացրեց իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ տարածված մոդելները՝ ներկայացնելով անգլոսաքասոնական և մայրցամաքային իրավունքի երկրների փորձը։ Այնուհետև, նա խոսեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, որոնց շրջանակում Հայաստանը պարտավոր է նախատեսել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը։ Շեշտադրում կատարեց ՀՀԾ-ի …
Օգոստոսի 1-ին, Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Օգոստոսի 1-ին, Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հուլիսի 25-ին հյուրընկալեցին արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանին։ Վերջինս ներկայացրեց հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ ռազմավարությունը, որպես առաջադրված խնդիր, նախատեսում է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կառուցումը և զարգացումը, վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց նվազեցման, էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրման …
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ հուլիսի 26-ին Վանաձորում անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկումը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում …
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, Իրավաբանների հայկական ասոցիացիան արդարադատության նախարարության, Էջմիածնի քաղաքապետարանի և Հայաստանի համայնքների միության գործընկերությամբ, այսօր՝ հուլիսի 24-ին, Էջմիածնի քաղաքապետարանում կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիններում․ միջազգային փորձն ու առաջիկա անելիքները» խորագրով քաղաքացիական հասարակություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համաժողովը: «Ներկայումս մշակվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը, որտեղ …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերի հասկացությունը, տեսակները, ստուգման փուլերը, ՀՀ օրենսդրական կարգավորումները և բացերը՝ միջազգային լավագույն փորձի ներքո: Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը։ Հայտարարագրերն ունեն երկու հիմնական նպատակ՝ բացահայտել ապօրինի հարստացման և շահերի բախման դեպքերը։ Հայտարարագրերը գործող …