Իրավաբան․net լրատվական կայքին տրված հարցազրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Նա, հատկապես, անդրադարձել է նախագծով դատավոր դառնալու համար սահմանված տարիքային և մասնագիտական չափանիշներին։ Ըստ նրա՝ դատավորի համար տարիքային ցենզի և աշխատանքային փորձի նվազեցումը հիմնավորված չէ, և նախագիծը մշակելիս ցուցաբերվել է անհարկի շտապողականություն, չի …
Իրավաբաններ հայակական ասոցիացիան 2018 թվականի օգոստոսի 17-ի ՀՀ վարչապետի ելույթից հետո, երբ նա հնչեցրեց, որ Հայաստանում հնարավոր է ներդրվեն անցումային արդարադատության որոշ գործիքներ, նախաձեռնեց մի գործընթաց, որով երկու կարևոր խնդիրներ փորձ արվեց լուծել: Դրանցից առաջինը անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում զեկույցի պատրաստելն էր, երկրորդը՝ ազգային փորձագետների մասնակցությամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողովի կազմակերպումն էր: …
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։ Ողջույնի խոսքում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ սա բացառիկ դեպք է, երբ առաջին անգամ ռազմավարության նախագիծը առաջին հերթին քննարկվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ. …
Հունվարի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը, և միաձայն քվեարկությամբ այս պաշտոնում ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը: Այնուհետև Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի 2019-2023 թվականների Ռազմավարական պլանի նախագիծը, որը քննարկվելուց հետո հաստատվեց …
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Հայաստնի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը: Նիստին կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կառավարման խորհրդի 2-րդ կազմի գործունեությունն ու արդյունքների ամփոփումը: Նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր կոալիցիային նոր կազմակերպությունների անդամագրվելու հայտերի քննարկումը: Արդյունքում կոալիցիային միացան …
Մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտնում: Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Քաղաքաշինություն և …
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը։ Թափանցիկության ու բարեխղճության ջատագովներն ու կոռուպցիան մերժող հասարակության ներկայացուցիչներն այսօր մրցանակների և պարգևների արժանացան։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնությամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձայնը լսելի և ազդեցիկ դարձնելն է կառավարության որոշումների …
Առողջապահության, կրթության, ոստիկանության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան բարեփոխումների մի շարք առաջարկություններ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որոնց մի մասը ընդունվել են խորհրդին կից գործող փորձագիտական խմբի անկախ փորձագետների կողմից։ Այս առաջարկությունները խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներառվեն 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի նիստը …
Այս և նախորդ տարվա ընթացում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան լուրջ դերակատարություն է ունեցել հասարակական-քաղաքական կյանքում։ Այսօր կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին հայտարարարեց Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ «Ամենակարևորը՝ կոալիցիան ձևավորեց կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը Հայաստանում։ Մեր առաջարկած օրակարգով էլ շարժվեց Կառավարությունը ու առաջարկված հակակոռուպցիոն բարեփոխումներն իրականացվեցին»,- շեշտեց պարոն Զադոյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից …
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը կնախագահի Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը. մարտի 29-ին կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին անդամները միաձայն ընտրեցին կառավարման խորհրդի նոր նախագահին: Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին, բացի խորհրդի նախագահի ընտրությունը, օրակարգային հարցերից էր Կոռուպցիայի դեմ պայքարի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակումը: Քննարկվեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով …