Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման աշխատանքները, սոցիալական և պետական սուբսիդավորման ոլորտների կոռուպցիոն խնդիրները ու այլ հարցեր այսօր քննարկվեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին: Նիստը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, նա տեղեկացրեց, որ օրակարգը հագեցած է, ներառված են 9 հարցեր: Կառավարման խորհրդի անդամները նախ հաստատեցին կոալիցիայի 2017-2019թթ. ռազմավարական պլանը և …
«Մենք իրականում ուզում ենք փոխել մեր երկրի անիվը, ուզում ենք ունենալ մրցունակ, իրավական պետություն, որտեղ քաղաքացիները մտածում են ոչ թե առաջին հնարավորության դեպքում երկիրը լքելու, այլ մնալու, բարիք ստեղծելու, զարգացնելու մասին»,- Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա խոսեց նաև այս տարվա …
Մեկ տասնյակից ավելի հարցեր, հասարակական կյանքի առանցքային խնդիրներ. այս ամենը վեր հանվեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին: Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն անդրադարձավ կոալիցիայի ներքին ընթացակարգային և իրավական խնդիրներին: Մեկ առ մեկ խորհրդի անդամները քննարկեցին ու հաստատեցին իրենց գործունեությանն առնչվող հարցեր: Այնուհետև մասնակիցները քննարկեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մոնիթորինգային ծրագիրը, Կոալիցիայի կառավարման …
Հակակոռուպցիոն միջազգային օրը Հայաստանում նշվեց ինտերակտիվ և տարբերակված ձևաչափով: Միջոցառման բացումը տրվեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով: «Գիտեք, որ այս օրը նշվում է ամբողջ աշխարհում: Հավաքվում են այն անձիք, որոնց համար շատ կարևոր է հակակոռուպցիոն արժեքները, ազնվությունը, բարեխղճությունը և մյուս արժեքները: ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոալիցիան անցած տարի և …