Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) և Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ դեկտեմբերի 9-ին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։ Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 9 անդամներից։ Ըստ այդմ Համաժողովի կողմից հետևյալ ՔՀԿ-ները ընտրվեցին Կառավարման խորհրդի 4-րդ կազմի անդամներ. Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք …
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։ 21-րդ դարում կոռուպցիայի դեմ պայքարը համալրվում է նորանոր գործիքներով, որի օրինակ է Հայաստանում բիզնես ոլորտում կոռուպցիոն դեպքերի ու խնդիրների վերաբերյալ բարձրաձայնող ու ազդարարման հնարավորություն տվող Bizproect.am կայքը։ Այս մասին …
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին: Մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային …
2019 թվականի դեկտեմբերի 5-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստը վարում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագաը Արկադի Սահակյան։ Ըստ օրակարգի քննարկվեց և բավարարվեց Կոալիցիային՝ անդամակցության հայտ ներկայացրած երեք ՀԿ-ների դիմումները։ Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց օրակարգային հետևյալ հարցերին՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2019-2023թթ. Ռազմավարական պլանի վերջնական տարբերակի ներկայացմանը, Կոալիցիայի վեբ կայքի ներկայացմանը, …
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ակտիվների հայտարարագրման համակարգի վերաբերյալ աշխատաժողով: Աշխատաժողովին իր մասնակցություն է ունեցել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Ենոքյանը կարևորել է ՀՀ հայտարարագրման համակարգում իրական սեփականատերերի ինստիտիտի ներդրումը և …
1in.am-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանն խոսել է վերջերս կառավարության կողմից հավանության արժանացած հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ու դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։ …
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն ավարտվեց։ Այսօր՝ հոկտեմբերի 15-ին կայացավ ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը: «Եվրամիության տեսանկյունից մենք կարևորեցինք այս ծրագրի աջակցությունը, որովհետև հատկորոշեցինք այն կարիքը, որը կար և մինչ օրս կա Հայաստանում՝ մասնավորապես քաղաքացիական հասարակության …
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 29-ին, ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարարի հետ կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ), քննարկել էր բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներգրավման հարցը: Մասնավորապես, ԻՀԱ-ն պատրաստակամություն էր հայտնել համակարգել ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը և համագործակցությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի բյուջետային հայտերի …