Մանրամասները՝ տեսանյութում։
Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման մասնակիցները կարևոր են համարել կրթական, մշակութային և արժեհամակարգի փոփոխությունը: Նրանք ընդգծել են նաև, որ վերջին մեկուկես տարում այս ոլորտում գրանցված հաջողություններն ակներև են: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին: Մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային …
2019 թվականի դեկտեմբերի 5-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստը վարում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագաը Արկադի Սահակյան։ Ըստ օրակարգի քննարկվեց և բավարարվեց Կոալիցիային՝ անդամակցության հայտ ներկայացրած երեք ՀԿ-ների դիմումները։ Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց օրակարգային հետևյալ հարցերին՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2019-2023թթ. Ռազմավարական պլանի վերջնական տարբերակի ներկայացմանը, Կոալիցիայի վեբ կայքի ներկայացմանը, …
Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի 5 անդամների ընտրության ԱԺ քվեարկությունը (մասնակցել էին 102 պատգամավոր) կայացավ նոյեմբերի 19-ին, որոնք էին․ Կառավարություն-Լիլիթ Ալեքսանյան (կողմ՝ 85, դեմ՝15, անվավեր՝ 2), ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-Էդգար Շաթիրյան (կողմ՝ 96, դեմ՝6), ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- Նարեկ Համբարձումյան (կողմ՝ 71, դեմ՝ 31), ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, …
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ակտիվների հայտարարագրման համակարգի վերաբերյալ աշխատաժողով: Աշխատաժողովին իր մասնակցություն է ունեցել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Ենոքյանը կարևորել է ՀՀ հայտարարագրման համակարգում իրական սեփականատերերի ինստիտիտի ներդրումը և …
1in.am-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանն խոսել է վերջերս կառավարության կողմից հավանության արժանացած հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ու դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։ …