Ռազմավարություն

 

Հավանության է արժանացել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովի կողմից19 դեկտեմբեր, 2018թ.                                  Հաստատվել էՀայաստանի   քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից30 հունվար, 2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ

2019-2023թթ.

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ

 

 

  1. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասին

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ  ՀՀ մարզերից և Երևան քաղաքից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան:

Կոալիցիայի նպատակներն են՝

  • բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
  • նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը,
  • նպաստել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
  • ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ոչ ֆորմալ ցանցային կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպում է անդամ կազմակերպությունների համաժողովի կողմից հաստատված կանոնակարգի միջոցով:

Կոալիցիայի անդամ կարող են լինել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, ներառյալ հասարակական շարժումները, նախաձեռնությունները, բիզնես և ՏԻՄ ասոցիացիաները, լրատվական միջոցները, որոնք միացել են Կոալիցիայի Հռչակագրին, ընդունում են սույն Կանոնակարգը, իրենց գործունեությամբ նպաստում են Կոալիցիայի նպատակների իրագործմանը: Գրավոր դիմումի համաձայն Կոալիցիայի անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից` կառավարման խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:

Ներկայումս Կոալիցիային անդամակցում են 91 ՔՀԿ-ներ  ՀՀ մարզերից և Երևան քաղաքից:

Կոալիցիայի կառավարման խորհուրդ՝

Ներկայիս կառավարման խորհուրդը բաղկացած է կոալիցիայի 15 անդամներից: Այդ կազմը ընտրվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կայացած Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովին:

Կոալիցիայի գործունեությանն առնչվող փաստաթղթերն են՝

2.      Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ապագայի պատկերը, առաքելությունը և արժեքները.

 

Ապագայի պատկերն է.

Ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը:

 

Առաքելությունն է.

Նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով:

 

Արժեքներն են.

Ազնվությունը, առաջնորդությունը, թիմային աշխատանքը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, նորարությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:

 

3.        Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը

 

Նպատակ 1.

Բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը.

 

Խնդիր 1.1.

Հանրային վերահսկողության և մոնիթորինգի ենթարկել «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը», ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն միջոցառումների առաջնահերթ իրականացման ոլորտները.

Գործողություն 1.1.1

Մոնիթորինգի ենթարկել կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտներում նախատեսված հակակոռուպցիոն գործողությունների և աշխատանքների իրականացումը, դրանց արդյունավետությունը և համապատասխանությունը նախատեսված ժամանակացույցերին, պատրաստել և հանրությանը, կառավարությանը, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի վերաբերյալ հաշվետվություն:

Ժամանակահատված` 2018թ.

Կատարման ժամկետներ` փետրվար, մարտ2019թ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

Գործողություն 1.1.2

Մոնիթորինգի ենթարկել ծրագրով նախատեսված գործողությունների և աշխատանքների (բացառությամբ հակակոռուպցիոն միջոցառումների առաջնահերթ իրականացման ոլորտների) իրականացումը, դրանց արդյունավետությունը և համապատասխանությունը նախատեսված ժամանակացույցերին, պատրաստել և հանրությանը, կառավարությանը, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի վերաբերյալ հաշվետվություն:

Ժամանակահատված` 2015-2018թթ.

Կատարման ժամկետներ` հունվար-փետրվար, 2019թ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի արտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Արձանագրվել են Հայաստանի Հանրապետության 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերով նախատեսված գործողությունների և աշխատանքների իրականացման անարդյունավետության դեպքերը, իրականացման ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում` iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 1.2.

Հանրային վերահսկողության և մոնիթորինգի ենթարկել 2019-2022 թվականների Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը.

Գործողություն 1.2.1

Մոնիթորինգի ենթարկել ծրագրով նախատեսված գործողությունների և աշխատանքների իրականացումը, դրանց արդյունավետությունը և համապատասխանությունը նախատեսված ժամանակացույցերին, պատրաստել և հանրությանը, կառավարությանը, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի վերաբերյալ տարեկան և ամբողջական հաշվետվություններ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ`

Տարեկան մոնիտորինգներ` հունվար-փետրվար, 2020թ., հունվար-փետրվար, 2021թ., հունվար-փետրվար, 2022թ., հունվար-փետրվար, 2023թ.,

Ամբողջական մոնիտորինգ` մարտ-ապրիլ, 2023թ.,

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ

 

Ակնկալվող արդյունքներ

Արձանագրվել են Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. Միջոցառումների  ծրագրով նախատեսված գործողությունների և աշխատանքների իրականացման անարդյունավետության դեպքերը, իրականացման ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 1.3.

Հանրային       վերահսկողության    և    մոնիթորինգի    ենթարկել    Կոռուպցիայի                       դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ի կողմից  ստանձնած միջազգային  պարտավորությունների կատարումը.

Գործողություն 1.3.1

Պարզել Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված գործողությունների և աշխատանքների իրականացման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու և հետաձգելու փաստերը:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ`

Տարեկան մոնիտորինգներ` հունվար-փետրվար 2020թ., հունվար-փետրվար 2021թ., հունվար-փետրվար 2022թ., հունվար-փետրվար 2023թ.,,

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Արձանագրվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 1.4.

Իրականացնել հանրային վերահսկողություն պետական գնումների և պահուստների, ՏԻՄ գնումների և արտաբյուջեների շրջանակներում կատարվող գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ:

Գործողություն 1.4.1.

Իրականացնել հանրային վերահսկողություն պետական գնումների և պահուստների, ՏԻՄ գնումների և արտաբյուջեների շրջանակներում կատարվող գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ, iravaban.net-ի կամ այլ ԶԼՄ-ների միջոցով պետական գնումների ոլորտում իրականացնել հետաքննություններ, դրանց միջոցով վեր հանել ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, կազմակերպել հանրային քննարկումներ իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ`

Տարեկան մոնիտորինգներ` հունվար-մարտ 2020թ., հունվար-մարտ 2021թ.,

հունվար-մարտ 2022թ., հունվար-մարտ 2023թ.,

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ

 

Ակնկալվող արդյունքներ

Արձանագրվել են պետական գնումների և պահուստների, ՏԻՄ գնումների և արտաբյուջեների շրջանակներում կատարվող գնումների ոլորտի խնդիրները, առկա կոռուպցիոն ռիսկերը: Դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու առաջարկությունները, ինչպես նաև iravaban.net-ի և այլ ԶԼՄ-ների միջոցով իրականացված հետաքննության արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Նպատակ 2.

Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը:

 

Խնդիր 2.1.

Նպաստել ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի ներդրմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա:

Գործողություն 2.1.1.

Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի մշակման և ներդրման վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրութան (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա իրականացնել ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի ներդրմանը ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի ներդրումից հետո աջակցել այդ մարմնի ինստիտուցոնալ զարգացմանն ու իրականացնել հասարակական մոնիթորինգ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու`     Հայաստանի     ՔՀԿ-ների     հակակոռուպցիոն                                         կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Հանրության, պատկան մարմինների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմին ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

 

Խնդիր 2.2.

Նպաստել ՀՀ-ում ազդարարների իրավունքների պաշտպանությանը և ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի գործարկմանը:

Գործողություն 2.2.2.

Նպաստել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի բարեփոխումների իրականացմանը, ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի և ազդարարների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը ուղղված ջատագովության և խորհրդատվության իրականացմանը` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ- երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի ներդրումից հետո աջակցել այդ հարթակի ինստիտուցոնալ զարգացմանն ու իրականացնել հասարակական մոնիթորինգ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Հանրության, պատկան մարմինների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի և ազդարարների իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկության մակարդակը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: Արձանագրվել են ազդարարների իրավունքների խախտումների դեպքերը, ազդարարման անանուն էլեկտրոնային հարթակի ներդրման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 2.3.

Զարգացնել bizprotect.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակը:

Գործողություն 2.2.3.

Bizprotect.am վերաբերյալ հանրության, այդ թվում բիզնես հանրության իրազեկության բարձրացմանը ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: Աջակցել Bizprotect.am հարթակի ինստիտուցոնալ զարգացմանը:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Հանրության, պատկան մարմինների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է Bizprotect.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակի վերաբերյալ իրազեկության մակարդակը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: Արձանագրվել են ազդարարների դիմումները և դրանք ուղղվել պատական մարմիներին, կատարվել է այդ դիմումներով բարձրացրած հարցերի մոնիտորինգ: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 2.4.

Նպաստել ապօրինի հարստացման ինստիտուտի բարեփոխումներ և ապօրինի հարստացման գործերով մոնիթորինգի իրականացմանը:

Գործողություն 2.2.4.

Նպաստել ապօրինի հարստացման ինստիտուտի բարեփոխումների իրականացմանը, ապօրինի հարստացման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը, իրականացնել ապօրինի հարստացման գործերով մոնիթորինգ: Աջակցել ապօրինի հարստացման գործերի հետաքննություն, նախաքննություն և դատաքննություն իրականացնող անձանց մասնագիտական կարողություների զարգացմանը:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Իրականացվել է ապօրինի հարստացման ինստիտուտի բարեփոխումներ, բարձրացվել է ապօրինի հարստացման ինստիտուտի կիրառման արդյունավետությունը և կատարվել է ապօրինի հարստացման գործերով մոնիթորինգ: Մշակվել է ապօրինի հարստացման քննության մեթոդական ուղեցույց: Զարգացվել է ապօրինի հարստացման գործերի հետաքննություն, նախքննություն և դատաքննություն իրականացնող անձանց մասնագիտական կարողությունները` կազմակերպված վերապատրաստումների միջոցով: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 2.5.

Նպաստել ՀՀ-ում իրական սեփականատերերի գրանցմատյանի ներդրմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա:

Գործողություն 2.5.1.

Իրական  սեփականատերերի ինստիտուտի, այդ թվում գրանցմատյանի ներդրման վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրութան (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա նպաստել ՀՀ-ում իրական  սեփականատերերի գրանցմատյանի ներդրմանը ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում  իրական սեփականատերերի գրանցմատյանի ներդրումից հետո աջակցել դրա ինստիտուցոնալ զարգացմանն ու իրականացնել հասարակական մոնիթորինգ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Հանրության, պատկան մարմինների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում իրական սեփականատերերի գրանցմատյան ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է  իրական սեփականատերերի գրանցմատյանի ինստիտուցիոնալ զարգացումը: Արձանագրվել են ՀՀ օրենսդրությամբ  իրական սեփականատերերի գրանցմատյանի ներդրման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

Խնդիր 2.6.

Նպաստել ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրմանը և այդ ոլորտի կարողությունների զարգացմանը:

Գործողություն 2.6.1.

Նպաստել ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի հիման վրա ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգման կարողությունների ստեղծմանն ու հզորացմանը, այդ թվում ՀՀ օրենսդրության ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի համապատասխանեցման միջոցով, այդ ակտիվների վերականգնմանը և վերադարձմանը: Գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրման վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրութան (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա նպաստել ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրմանը ուղղված ջատագովությանն ու խորհրդատվությանը` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրումից հետո իրականացնել դրա հասարակական մոնիթորինգ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Հանրության, պատկան մարմինների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է Գողացված ակտիվների վերականգնման հարցերով զբաղվող պատկան մարմնի ինստիտուցիոնալ զարգացումը: Արձանագրվել են ՀՀ օրենսդրությամբ իրական գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:

 

Խնդիր 2.7.

Նպաստել ՀՀ տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը:

Գործողություն 2.7.1.

Տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրութան (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա նպաստել ՀՀ-ում տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը ուղղված ջատագովությանն ու խորհրդատվությանը` մասնավոր սեկտորի, հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումից հետո իրականացնել դրա հասարակական մոնիթորինգ:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ:

 

Ակնկալվող արդյունքներ

Մասնավոր սեկտորի, հանրության, պատկան մարմինների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմամբ զբաղվող պատկան, հասարակական, մասնավոր մարմնի(երի) ու կազմակերպության(ների) ինստիտուցիոնալ զարգացումը: Արձանագրվել են տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում iravaban.net-ի միջոցով:

 

 

 

Նպատակ 3.

Հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկման միջոցով նպաստել  հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակական չարիքի ընկալման ձևավորմանն ու արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի, հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության ձևավորմանը:

 

Խնդիր 3.1.

Հասարակության շրջանում իրավական իրազեկվածության մակարդակի, հակակոռուպցիոն ընկալման բարձրացում և վարքագծի ձևավորում:

Գործողություն 3.1.1.

Բարձր իրավական մշակույթի և հասարակության շրջանում հակակոռուպցիոն վարքագծի ձևավորում, բնակչության իրավական իրազեկվածության մակարդակի և հակակոռուպցիոն ընկալման բարձրացում` նախադպրոցական հաստատություներում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, ԲՈՒՀ-երում, պետական մարմիներում, ՏԻՄ-երում, մասնավոր տնտեսական ընկերություներում, ՔՀԿ-ներում և այլ կազմակերպություներում, ինչպես նաև ԶԼՆ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով մատչելի մեթոդներով հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման միջոցով:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության և/կամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ- ների կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոններ:

 

Ակնկալվող արդյունքներ.

Կձևավորվի բարձր հակակոռուպցիոն վարքագիծ, որը կհանգեցնի ՀՀ-ում բնակչության իրավական իրազեկության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացմանը: ՀՀ քաղաքացին կդառնա կառավարության գործընկերը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս ամենը կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի նվազմանն ու օրենքի գերակայության հաստատմանը:

 

Խնդիր 3.2.

Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործունեության իրականացում:

Գործողություն 3.2.1

Հակակոռուպցիոն կենտրոններ դիմած անձանց կողմից բարձրացված հարցերի և բերված դիմումների, բողոքների վերլուծության, խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի վերհանման միջոցով փաստարկված հակակոռուպցիոն քաղաքականությունների բարեփոխումների նախաձեռնում` համապատասխան պետական, տեղական և այլ մարմինների հետ կառուցողական երկխոսության և համագործակցության ձևաչափով:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության և/կամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ- ների կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոններ:

 

Ակնկալվող արդյունքներ.

Հակակոռուպցիոն կենտրոններ դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ու բերված դիմումների, բողոքների ուսումնասիրման հիման վրա կբացահայտվեն այն խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնց համակարգային լուծման` կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման համար կմշակվեն և կիրականացվեն փաստարկված հակակոռուպցիոն քաղաքականությունների բարեփոխումներ:

 

Խնդիր 3.3.

Անվճար իրավաբանական ծառայության տրամադրում կոռուպցիոն բնույթի գործերով:

Գործողություն 3.3.1

Հակակոռուպցիոն կենտրոնների միջոցով անվճար իրավաբանական օգնության մատուցում կոռուպցիոն բնույթի գործերով` գրասենյակներում, հեռախոսային և ինտերնետային կապի, Իրավաբան.net-ի, թեժ գծի, ինչպես նաև շրջիկ և համայնքային այցելությունների միջոցով, ինչպես նաև ներկայացուցչության իրականացում, այդ թվում նաև փաստաբանական ծառայությունների մատուցում՝ դատական, պետական, տեղական և այլ ատյաններում:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության և/կամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ- ների կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոններ:

 

Ակնկալվող արդյունքներ.

Կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիները կունենան հնարավորություն` ստանալու որակյալ անվճար իրավաբանական ծառայություններ, որոնց շնորհիվ կպաշտպանվեն քաղաքացու խախտված իրավունքներն ու կլուծվեն նրանց կողմից բարձրացված հարցերը, իրավախախտ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողները, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն պատասխանատվության, որն էլ իր հերթին կբերի պատժի անխուսափելիության իրականցմանն ու անպատժելության վերացմանը:

 

Նպատակ 4.

Զարգացնել հանրային կրթություն և իրազեկում իրականացնող ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կարողությունները կոռուպցիայի բացահայտման և հանրային իրազեկման համար:

 

Խնդիր 4.1.

ԶԼՄ-ների և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար իրականացնել շարունակական ուսուցուման ծրագրեր՝ ուղղված ԶԼՄ-ների և ՔՀԿ-ների կողմից կոռուպցիայի բացահայտման ու հանրային իրազեկման կարողություների զարգացմանը:

Գործողություն 4.1.1

ԶԼՄ-ների և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն գործունեության և հանրային լուսաբանման կարողությունների զարգացման համար իրականացնել դասընթացներ և մասնագիտական կրթության այլ միջոցառումներ։

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության և/կամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ- ներ:

 

Խնդիր 4.2.

Մոնիտորինգի ենթարկել ԶԼՄ-ների և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների կողմից իրականացված միջոցառումները և հրապարակված նյութերը՝ ուղղված կոռուպցիայի բացահայտմանն ու հանրային իրազեկության բարձրացմանը։

Գործողություն 4.1.2

Տարեկան մոնիտորինգի ենթարկել ԶԼՄ-ների և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների կողմից իրականացված միջոցառումները և հրապարակված նյութերը իրավական և մասնագիտական էթիկայի տեսանկյուններից։ Մոնիտորինգի արդյունքները փոխանցել համապատասխան ԶԼՄ-ներին և ՔՀԿ-ներին։

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության և/կամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ- ներ:

 

Ակնկալվող արդյունքներ.

ԶԼՄ-ների և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հիման վրա կավելանան կառուպցիայի բացահայտումները և հանրային ճիշտ և նպատակային իրազեկումը։

Ինչպես նաև ԶԼՄ-ների և ՔՀԿ-ների կողմից իրականացված գործունեության և հրապարակված նյութերի մոնիտորինգի միջոցով կնվազեն մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները և հանրային իրազեկման ուղղված ոչ ճիշտ հրապարակումները:

 

Նպատակ 5.

Ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:

 

Խնդիր 5.1.

Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար իրականացնել շարունակական ուսուցման ծրագրեր ուղղված ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու, հակակոռուպցիոն գործունեության և այլ անհրաժեշտ կարողություների զարգացմանը:

Գործողություն 5.1.1

Իրականացնել Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության կարողությունների բացահայտման մոնիթորինգ և դրա արդյունքերի հիման վրա մշակել և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար իրականացնել շարունակական ուսուցման ծրագրեր ուղղված ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու, հակակոռուպցիոն գործունեության և այլ անհրաժեշտ կարողություների զարգացմանը:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության և/կամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ- ներ:

 

Ակնկալվող արդյունքներ.

Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների կարողությունների բացահայտման հիման վրա իրականացված շարունակական ուսումնական ծրագրերի հիման վրա զարգացվել է Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու, հակակոռուպցիոն գործունեության կարողությունները և այլ անհրաժեշտ կարողությունները:

 

Նպատակ 6.

Նպաստել Հայասատանի Հանրապետությունում անցումային արդարադատության իրականացմանը:

 

Խնդիր 6.1.

Ուսումնասիրել ՀՀ-ում անցումային արդարադատության ներդրման հնարավարությունը և դրա արդյունքների հիման վրա նպաստել ՀՀ-ում անցումային արդարադատության ներդրմանն ու իրականցմանը:

Գործողություն 6.1.1

Կոալիցիայի քարտուղարության միջոցով միջազգային փորձի լույսի ներքո ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության կիրառելիությունը:

Գործողություն 6.1.2

Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից ձևավորել անցումային արդարադատության հարցերով զբաղվող հանձնաժողով:

Գործողություն 6.1.3

Անցումային արդարադատության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Կոալիցիայի անցումային արդարադատության հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից մշակել և ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին, կուսակցություններին և ՔՀԿ-ներին ներկայացնել ՀՀ-ում անցումային արդարադատության իրականացման ճանապարհային քարտեզ և կատարել ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունները:

Ժամանակահատված` 2019-2023թթ.

Ուսումնասիրության կատարման ժամկետ` հունվար, 2019

ԱԱ հարցերով հանձնաժողվի ստեղծման կատարման ժամկետ` հունվար, 2019

Կատարման ժամկետներ` 2019-2023թթ.

Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, Կոալիցիայի անցումային արդարադատության հարցերով զբաղվող հանձնաժողով

 

Ակնկալվող արդյունքներ.

Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության կիրառելիությունը` միջազգային փորձի լույսի ներքո ուսումնասիրությունը պատրաստվել է և հրապարակվել է: Կոալիցիայի անցումային արդարադատության հարցերով զբաղվող հանձնաժողովը հանձնաժողովը ձևավորված է և գործում է:

ՀՀ-ում անցումային արդարադատության իրականացման ճանապարհային քարտեզը մշակվել է Կոալիցիայի կողմից և ներկայացվել պատկան մարմիններին, ինչպես նաև իրականացվել են ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունները, այդ թվում` անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լայնածավալ իրազեկումը, անցումային արդարադատության մասին օրենքի ընդունումը, օրենքով նախատեսված անցումային արդարադատության մարմիների ստեղծման ու դրանց գործունեության նկատմամբ հանրային մոնիթորինգի իրականացումը և պարբերաբար հանրային հաշվետվությունների ներկայացումը:

 

4. Մոնիթորինգ և գնահատում.

Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիտորինգը կիրականացնի Կոալիցիայի կառավարման խորհուրդը` սերտ համագործակցելով Կոալիցիայի քարտուղարության հետ` գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող   ծրագրերի    ուսումնասիրության հիման վրա: Կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար Կոալիցիայի անդամների ընդհանուր հավաքի կողմից կիրականացվի ռազմավարական պլանի տարեկան վերանայում` հիմնաված SWOT վերլուծության վրա, որից հետո այն կհաստատվի Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից և կտեղադրվաի Կոալիցիայի պաշտոնական վեբ կայքում:

 

5. Ռազմավարական պլանավորման իրականացման գործընթաց.

 

5.1 Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի աշխատանքային հանդիպում (1-ին օր)

  • SWOT վերլուծության իրականացում.
  • Տեսլականի սահմանում.
  • Առաքելության և արժեքների սահմանում.
  • Հիմնական ռազմավարական       ուղղությունների (5 տարվա համար) առանձնացում` ըստ առաջնայնությունների:

Պատասխանատու անձ՝ Կոալիցիայի քարտուղարության համակարգող,

Մասնակիցներ՝  Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի անդամներ (Երևան, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ),

Ժամկետ՝ Դեկտեմբեր 9, 2018թ.,

Տևողություն՝ 1 օր:

 

5.2. Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի աշխատանքային հանդիպում (2-րդ օր)

Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,

Մասնակիցներ – Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի անդամներ (Երևան, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ),

Ժամկետ – Դեկտեմբեր 10, 2018թ.,

Տևողություն 1 օր:

                        

  • Կոալիցիայի ռազմավարական պլանի նախագծի մշակում

Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,

 Ժամկետներ – Դեկտեմբեր 11-18, 2018թ.,

Տևողություն – 8 օր:

                                                                                                     

  • Կոալիցիայի ռազմավարական պլանի նախագծի քննարկում և հավանության արժանացնում Կոալիցիայի համաժողովի անդամների կողմից

Պատասխանատու անձ Կոալիցիայի քարտուղարության համակարգող,

Մասնակիցներ – Կոալիցիայի համաժողովի անդամներ,

Ժամկետներ Դեկտեմբեր 19, 2018թ,

Տևողություն – 1 օր:

 

5.5. Կոալիցիայի ռազմավարական պլանի նախագծի վերջնականացում

Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,

ԺամկետներԴեկտեմբեր 20, 2018թ.- Հունվար 29, 2019թ,

Տևողություն 30 օր:

 

  1. 6. Կոալիցիայի ռազմավարական պլանի հաստատում

Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,

Մասնակիցներ Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներ,

Ժամկետներ – Հունվար 30, 2019թ.,

Տևողություն 1 օր: