ԵԱՀԴ ունկնդիրները քննարկեցին 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը
2020 թվականի ապրիլի 16-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարություն և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
Դասախոսը անդրադարձավ 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարության կարևոր դրույթներին։ Նախ և առաջ ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար առաջադրված խնդիրները։ Ներկայացվեց նաև ռազմավարության հիմնական ուղղությունները և դրանց թիրախային միջոցառումները։
Նա խոսեց կենտրոնացված (ունիվերսալ (միասնական) մարմին) և ապակենտրոնացված (տարբեր մարմիններ) հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների մասին՝ նշելով կենտրոնացված համակարգի առավելությունները և ապակենտրոնացված համակարգի թերությունները։
Դասընթացի շրջանակներում դասախոսը ներկայացրեց սահմանված համընդհանուր չափանիշներ, որոնք բնորոշ են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնին՝ անկախ մոդելի ընտրության, ինչպես նաև անդրադարձավ հակակոռուպցիոն ռազմավարական ուղղություններին։
Դասընթացի ավարտին ունկնդիրներին հանձնարարվեց հերթական խմբային առաջադրանքը։