ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները. կանխարգելիչ և հակակոռուպցիոն կրթության գործառույթներ․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը
2020 թվականի ապրիլի 21-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները. կանխարգելիչ և հակակոռուպցիոն կրթության գործառույթները, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։
Դասընթացի շրջանակներում դասախոսը ներկայացրեց ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմինները և դրանց գործառույթները՝ անդրադառնալով կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթությանը։
Նա նաև անդրադարձավ ՀՀ-ում հակակոռուպցիոն մարմինների միջև համագործակցության, արհեստավարժության և համախմբվածության պակասին, որն էլ հանգեցնում է ոչ այնքան արդյունավետ հակակոռուպցիոն պայքարի իրականացմանը։ Դասախոսը նշեց, որ հակակոռուպցիոն կրթությունը կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր գործիքներից մեկն է, սակայն ՀՀ-ում դրան նվազ նշանակություն են տալիս, փոխարենը, ավանդաբար, առավելություն տալով պատժիչ մեխանիզմին: Հակակոռուպցիոն պայքարում մեծ կարևորություն ունի կոռուպցիայի կանխարգելումը, սակայն դրա մեխանիզմները Հայաստանում դեռ կատարելագործման կարիք ունեն: Այս համատեքստում դասախոսը կարևորեց վերջին օրենսդրական փաթեթներով նախատեսված նոր կանխարգելիչ գործինքների ներդրմանը։