Կոռուպցիայի կանխարգելումը ՏԻՄ-երում․ Integrity Islands․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը

2020 թվականի ապրիլի 28-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կոռուպցիայի կանխարգելումը ՏԻՄ-երում․ Integrity Islands, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը:
Դասախոսը ներկայացրեց ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև անդրադարձավ Լավ կառավարման (Good Governance) տեսնկյունից միջազգային կազմակերպությունների տված գնահատականին ՀՀ-ում ՏԻՄ-ի իրականացրած գործընթացին։
Խոսեց նաև ՏԻՄ-երում Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրման կարևորության մասին և ներկայացրեց նախագծման հիմնական փուլերը ու դրանց իրականացման գործընթացը։
Խոսելով ՏԻՄ-երում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին՝ հատկապես առանձնացրեց հետևյալ թիրախային ոլորտները՝ ծառայությունների մատուցում, մարդկային ռեսուրսների կառավարմում, համայնքային սեփականության տրամադրում, թույլվությունների նախատեսում։