Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովը․ ձևավորվեց 8-րդ կառավարման խորհրդի կազմը
2023 թվականի դեկտեմբերի 8-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովը։ Համաժողովն անցկացվեց հիբրիդային ձևաչափով․ Կոալիցիայի անդամները, որոնք գործում են Երևանում՝ մասնակցեցին առկա եղանակով, իսկ մարզային մեր գործընկերները միացել էին առցանց։
Համաժողովի ընթացքում Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 09.12.2022-08.22.2023թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը՝ հատկանշական համարելով այդ ժամանակահատվածում կազմակերպված Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի գրանցած հաջողությունները։ Խոսվեց նաև առկա խնդիրների և խոչընդոտների մասին։
Ապա անդրադարձ կատարվեց Կոալիցիայի նոր խմբագրությամբ կանոնակարգին։ Ներկայացվեցին այդ նպատակով Կառավարման խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մշակած հիմնական փոփոխությունները, որոնք կոալիցիայի գործունեությունը կդարձնեն առավել արդյունավետ։ Մասնավորապես, ներկայացվեց խորհրդի ռոտացիոն կարգի, խորհրդի կառուծվածքային փոփոխությունների, անդամների իրավունքների և պարտականությունների, ինչպեսև այլ փոփոխությունների մասին
Կարոն Զադոյանը ներկայացրեց նաև կառավարման խորհրդի կողմից մշակված նոր ռազմավարական պլանը և պլանով նախատեսվող առաջիկա անելիքները։
Համաժողովին ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ։
Համաժողովի վերջին օրակարգային հարցը նվիրված էր Կոալիցիայի նոր կառավարման խորհրդի ընտրություններին։ Նախ՝ համաժողովը հաստատեց խորհրդի կազմը, այն է՝ 7, իսկ ապա ձևավորեց նոր՝ 8-րդ կառավարման խորհուրդը հետևյալ կազմով․
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս Կարեն Զադոյանի,
- «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
- Քաղաքացիական հասարակության ինստիտուտ՝ ի դեմս Արտակ Կիրակոսյանի,
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` ի դեմս Մովսես Արիստակեսյանի,
- ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա՝ ի դեմս Արմինե Պոդոսյանի,
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
- «Էլեգիա» մշակութային ՀԿ` ի դեմս Հարություն Ալեքսանյանի։
Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից որպես կառավարման խորհրդի նախագահ առաջադրվեց Մովսես Արիստակեսյանի թեկնածությունը և առաջարկությունն ընդունվեց միաձայն։