Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հակակոռուպցիոն ուսուցման հայտերի ընդունելություն
Տարիներ շարունակ կարևորելով հակակոռուպցիոն կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ նաև Կոալիցիա) հայտարարում է Հայաստանում գործող ՔՀԿ-ների, այդ թվում Կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հակակոռուպցիոն ուսուցման մեկնարկ։
Եթե ցանկանում եք ստանալ հիմնական գիտելիքներ հակակոռուպցիոն ոլորտի, ինստիտուտների, մեխանիզմների վերաբերյալ և ունենալ ձեր ուրույն ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարում, ապա շտապեք գրանցվել դասընթացին և ստանալ ինչպես տեսական այնպես էլ պրակտիկ գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետների կողմից` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ։
Ի՞նչ թեմաներից է բաղկացած ուսումնական ծրագիրը։
Ուսումնական ծրագիրը բաղկացած է հետևյալ 6 թեմաներից.
- Կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը, լավագույն փորձը և հակակոռուպցիոն պայքարի փուլերը
- Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ և իրավական փաստաթղթեր. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա
- Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնասյուները, հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա մշտադիտարկումը
- Հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելումը հանրային և մասնավոր հատվածներում
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իրական սեփականատերերի ինստիտուտներ
- Կոռուպցիայի հակազդում, միջազգային իրավական համագործակցություն և ազդարարման ինստիտուտ
Ինչպիսի՞ ձևաչափով է իրականացվելու դասընթացը։
Դասընթացն իրականացվելու են առկա ձևաչափով։ Մասնակիցներին լավագույն կերպով մնայուն գիտելիքներ փոխանցելու նպատակով յուրաքանչյուր դասապրոցես իրականցվելու է ինտերակտիվ եղանակով՝ պարունակելով իր մեջ և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներ։
Ո՞ւմ համար է նախատեսված ուսուցումը։
Ուսուցումը նախատեսված է Հայաստանում գործող ՔՀԿ-ների, այդ թվում Կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են հակակոռուպցիոն գործունեությամբ։ Ուսուցումը կանցկացվի 10-12 հոգանոց խմբով:
Որքա՞ն է ուսուցման տևողությունը։
Դասընթացները իրականցվելու են սույն թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 29-ը` շաբաթական մեկ դասընթաց։
Որքա՞ն է մեկ դասընթացի տևողությունը։
Յուրաքանչյուր դասընթաց տևելու է երկու ժամ (մեկ ժամ տեսական, մեկ ժամ գործնական)
Որտե՞ղ և ե՞րբ են տեղի ունենալու դասապրոցեսները։
Ուսուցումն իրականացվելու է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում (հասցե՝ Երևան,
Նալբանդյան 7, գրասենյակ 2)՝ յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 16։00-ից 18։00-ը:
Ինչպիսի՞ պայմաններ են գործում։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար ուսուցումն անվճար է։
Կոալիցիայի անդամ չհանդիսացող մյուս ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար՝ 60 հազար դրամ։
Ուսուցման ընթացքում բոլոր մասնակիցները կապահովվեն ուսումնական նյութերով, ինչպես նաև սուրճի/թեյի ընդմիջումներով։
Ինչպե՞ս կարող եք մասնակցել։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ
Դիմում հայտերն ընդունվում են մինչև 2024թ.-ի հունվարի 20-ը ներառյալ։