ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա (ՄԱԿ ՀԱ)

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (ՄԱԿ ՀԱ) հիմնադրվել է 2005 թվականին՝ Հայաստանում ՄԱԿ-ի սկզբունքներն ու ծրագրերը խթանելու և հայկական մշակութային ժառանգությունը ՄԱԿ-ի միջոցով աշխարհին ներկայացնելու նպատակով:
ՄԱԿ ՀԱ-ն իր ուրույն դերն է խաղում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական կառույցների զարգացման գործում՝ ակտիվորեն խթանելով Կայուն զարգացման նպատակների իրագործմանը (ԿԶՆ) և հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Կազմակերպության առաքելությունն ուղղված է անհատների կարողությունների հզարոցմանը՝ իրենց համայնքների ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու նպատակով:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ձգտում է խթանել համագործակցային միջավայրեր, որտեղ մարդիկ միավորվում են՝ ընդունելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են համերաշխությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները, բազմազանությունն ու պատասխանատու քաղաքացիությունը:
2005 թվականից սկսած՝ ՄԱԿ ՀԱ-ն իր գործունեությունը ծավալում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման ուղղություններով՝ այս համատեքստում համախմբելով քաղաքականություն մշակողներին ու տարբեր շահագրգիռ կողմերին և խթանելով մարդու իրավունքների վրա հիմնված զարգացման մոտեցման տարածմանը Հայաստանում:

Կազմակերպությունն ակտիվորեն աջակցում է «Պաշտպանելու պատասխանատվություն» (R2P) նորմը և հանդես է գալիս Նպատակ 16-ը հետ-2015-յան Զարգացման օրակարգում (ԿԶՆ) ներառելու համար: Բացի այդ, ՄԱԿ ՀԱ-ն աջակցում է հասարակության տարբերի խմբերի ինտեգրմանը, համայնքների զարգացման գործընթացներին և սոցիալական ձեռներեցությանը։ Կազմակերպությունն իրականացնում է փորձագիտական և սոցիոլոգիական հետազոտություններ, տարաբնույթ դասընթացներ, ՄԱԿ-ի մոդելը համաժողովներ, տարաբնույթ գիտաժողովներ և ցուցահանդեսներ: Հայաստանում ունեցած իր ընդարձակ ցանցի միջոցով ՄԱԿ ՀԱ-ն աշխատում է օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն միջոցառումների, հաշվետվողականության և թափանցիկության խթանման ուղղությամբ:
Վերջին տասը տարիների ընթացքում ՄԱԿ ՀԱ-ն ակտիվորեն ներգրավված է համայնքային երիտասարդության հետ աշխատանքներում: Հավատարիմ մնալով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանը՝ կազմակերպությունը կարևորում է հաշվետվողականության, թափանցիկության և հակակոռուպցիոն արժեքների խթանումը տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների շրջանում: