Կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը

2024 թվականի հունվարի 31-ին առցանց` էլեկտրոնային եղանակով տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։

Նիստի քննարկման թեման կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի գրանցած արդյունքի մասին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարության հաստատման հարցն էր։

Արդյունքում կառավարման խորհրդի անդամների կողմից միաձայն որոշվեց հաստատել Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի գրանցած արդյունքի մասին հայտարարությունը, այն տեղադրել Կոալիցիայի պաշտոնական կայքում և շրջանառել ԶԼՄ-ների շրջանում։

Սույն հայտարարությամբ Կոալիցիան իր մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում դեռևս հաղթահարված չէ համակարգային կոռուպցիան և ներկայացրել այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է համակարգային կոռուպցիան դեռևս չհաղթահարելու փաստը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2023 թվականին 1 միավորով բարելավել է իր ցուցանիշը և գրանցել է որոշակի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում՝ 100 հնարավոր միավորից ստանալով 47-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 62-րդ տեղը։