Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է, որ պետք է քայլեր կատարվեն՝ հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված։ Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները կոչված են ապահովելու անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ, ինչը նաև բարձրացնելու է հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Միաժամանակ, դատական իշխանության հանրային դրական ընկալումները …
Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդումն ամրագրված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հարցում առանցքային նշանակություն ունի հանրային ծառայողի բարեվարքության նորմերին համապատասխանող հանրային կերպարի ձևավորումը, համապատասխան վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և փաստացի գործարկումը: «Բարեվարքության համակարգի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում հայտարարագրման համակարգը: Կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևորվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի …
Այսօր՝ հունվարի 25-ին, հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը (այսուհետ՝ համաթիվ), որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում՝ 49 միավորով։ Հայաստանը 58-րդ տեղը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։ Նշենք նաև, որ ըստ 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը նախորդ 2020 թվականի համեմատ որևէ առաջընթաց չի գրանցել։ Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա ինչպես …
Հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղություններից է։ Ինչպես արդեն հայտնել ենք, ռազմավարության ուղղությունների համաձայն պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի բուհերում և միջին մասնագիտական ուսհաստատություններում հակակոռուպցիոն կրթությունը ներառվի որպես պարտադիր առարկա։ Այսպիսով, նախատեսվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում։ Ռազմավարության մեջ նշվում է․ որ նախատեսվում …
Հակակոռուպցիոն ռազմավարության ռազմավարական ուղղություններից մեկը հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատումն ու մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացումն է։ Պրակտիկան ցույց է տվել, որ օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումների առկայությունը շատ հաճախ տարածական մեկնաբանման տեղիք է տալիս՝ ըստ այդմ առաջացնելով նորմի արդյունավետ կիրառման ռիսկեր: Միաժամանակ, ներկայում գործող կարգավորման ազդեցության գնահատման համակարգը հնարավորություն չի տալիս վերհանելու իրավական ակտերի առկա և հնարավոր …
Կոռուպցիոն երևույթների առաջացումը պայմանավորող գործոնների թվում ծանրակշիռ դիրք է զբաղեցնում նաև հանրային կառավարման համակարգում առանձին դեպքերում հանդիպող խրթին ենթակառուցվածքների, բարդ ու խճճված գործընթացների, բյուրոկրատական քաշքշուկների առկայությունը: Այս մասին ասվում է Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։ Միտում ունենալով հնարավորին հաղթահարել վարչական կոռուպցիան՝ առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերը կառավարել հանրային կառավարման համակարգը կազմող մարմիններում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համապարփակ …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է. Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը: …
Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղություններից է հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը։ Ռազմավարության մեջ նշվում է, որ թեև ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են հակակոռուպցիոն կրթական և իրազեկման տարբեր ծրագրեր, սակայն վերջիններս լայնածավալ և համակարգված բնույթ չեն կրում, բացի այդ չեն ապահովում նաև անհրաժեշտ արդյունավետություն: Իրավիճակային վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրականացված բարեփոխումներին, որի …
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները 3-ն են` կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը: Դրանք այն ելակետային ու հիմնարար ուղղություններն են, որոնք վճռորոշ պետք է լինեն 2019-2022թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար: Ռազմավարության մեջ նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու տեսանկյունից կարևորվում …
2021 թվականի դեկտեմբերի 24-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին առցանց և առկա եղանակներով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) 6-րդ համաժողովը, որի …