Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը նոյեմբերի 16-ին մասնակցել է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հակակոռուպցիոն որոշումներ կայացնողների բարձր մակարդակի հանդիպմանը» և «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ղեկավար կոմիտեի 27-րդ նիստին» Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Հանդիպումներին մասնակցում էին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախարարներ, հակակոռուպցիոն և իրավապահ մարմինների ղեկավարներ …
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են նաև Կոալիցիայի փորձագետները և խորհրդատուները։ Նիստը նախագահել է կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ Խորհրդի անդամները քննարկել են հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքները, որի ընթացքում ներկայացվել են նաև …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հոկտեմբերի 18-ին հյուրընկալեցին «Բարեվարքության» կրթական ճամբարի վանաձորցի մասնակցիներին, որը կազմակերպվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և Վանաձորի ԻնֆոՏան համատեղ ծրագրի շրջանակներում։ «ՀԿ կենտրոնի» ծրագրերի համակարգող Վահե Խաչիկյանը նշեց, որ Երևանում եռօրյա ճանաչողական այցին մասնակցում են Վանաձորի ԻնֆոՏան ամենաակտիվ 10 կամավորները։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն 8-րդ դպրոցի առաջին փուլի վերջին հանդիպումը կայացավ հոկտեմբերի 6-ին՝ երկու՝ առկա, իսկ մարզերում բնակվողների համար՝ օնլայն ձևաչափով։ Դասընթացների ժամանակ ունկնդիրները քննարկեցին բարեվարքության ինստիտուտը հանրային և մասնավոր հատվածում, ազդարարման համակարգ և էլեկտրոնային գործիքներ, իրական սեփականատերերի ինստիտուտը, հանրային գնումները և պետական ֆինանսների կառավարումը թեմաները։ Մասնակիցները հանրային ծառայության ոլորտում բարեվարքության ինստիտուտի վերաբերյալ քննարկման ժամանակ կարևորեցին …
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ երկու հանդիպում ԵԱՀԴ 8-րդ հոսքի ունկնդիրների հետ։ Առաջինը կազմակերպվեց առցանց եղանակով, որին մասնակցեցին մարզերում բնակվող ունկնդիրները, իսկ երկրորդը՝ առկա եղանակով։ Հանդիպման ընթացքում ունկնդիրները քննարկեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակը և միջազգային իրավական համագործակցության հիմնախնդիրները, ինչպես նաև բարեխղճության ազգային համակարգ, բարեվարքությունը և դրա տարրերը։ Դպրոցի դասախոս Սյուզաննա Սողոմոնյանի հետ միասին ունկնդիրները խորը քննարկում …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի հերթական հանդիպմանը՝ օգոստոսի 25-ին, դպրոցի ունկնդիրներն առցանց տարբերակով։ քննարկեցին ՀՀ 2019 -2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Հանդիպման ընթացքում ունկնդիրները խոսեցին Հակակոռուպցիոն ռազմավարության, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և իրազեկման, կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության մասնակցության մասին։ Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ունկնդիրներին ներկայացրեց ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության թերություններն ու խնդիրները, որոնք …
Ազնվություն, անկողմնակալություն, հակակոռուպցիոն արժեքների կրում․ սրանք են զտված այն արժեքները, որոնք առանձնացվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրները՝ խմբային աշխատանք-խաղի արդյունքում։ Օգոստոսի 18-ին երկու՝ առկա, իսկ Հայաստանից դուրս և մարզերում բնակվողների համար՝ օնլայն ձևաչափով կայացած դասընթացների ժամանակ ունկնդիրները քննարկել են ՀՀ 2019 -2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությունն էր և դրա իրականացման միջոցառումների ծրագրի, կոռուպցիայի կանխարգելման, …
2022 թվականի օգոստոսի 11֊ին ԻՀԱ-ն հյուրընկալել էր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրներին։ Հանդիպման ընթացքում ունկնդիրները խոսեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությունների և փաստաթղթերի, հակակոռուպցիոն ազգային նախաձեռնությունների, իրավական փաստաթղթերի և մարմինների, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա փուլերի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման, մոնիթորինգի և գնահատման մասին։ Հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը մասնակիցների հետ քննարկեց …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 21-ին քննարկել են դասընթացի առաջին 5 թեմաները, որոնք էին՝ Առաջնորդություն, ՀՀ իրավական ակտերի համակարգը և իշխանության ճյուղերը, Կոռուպցիայի հասկացությունը, տիպաբանությունը, Հակակոռուպցիոն միջազգային իրավական նախաձեռնություններ և պայմանագրեր, Կուալա Լումպուրի սկզբունքները։ Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցների հետ քննարկեց թեմաների վերաբերյալ հանրության ընկալումները, դրանց զարգացման միտումները, փոփոխությունների հնարավորությունները։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց …
2022 թվականի հուլիսի 8-ին մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքը։ Մի քանի տասնյակ դիմորդներից ընտրվել են 35-ը, Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Դպրոցը անցկացվում է հիբրիդային` առցանց, հեռավար և դեմ առ դեմ, ձևաչափով: Ունկնդիրներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը, որից հետո ունկնդիրները ներկայացրեցին միմյանց: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան …