Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ խստորեն դատապարտելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ավտորիտար կառավարմամբ Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ նաև Ադրբեջան) կոռումպացված ղեկավարության հովանավորությամբ այսպես կոչված էկո ակտիվիստների կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության (այսուհետ՝ նաև Արցախ, Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ սկսված շրջափակումը՝ ընդգծում է, որ այդ անմարդկային գործողությամբ. շարունակվում է Ադրբեջանի կողմից ավելի քան մեկ հարյուրամյակ ընթացող …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ Կառավարության անդամներին չհաստատել և ընթացք չտալ ՀՀ արդարադատության նախարարության հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում (https://www.e-draft.am/projects/4885) հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), որով փոփոխություններ է նախատեսվում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2023 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը (այսուհետ՝ Համակարգ): Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ …
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ ներդրվող համակարգի վերաբերյալ անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել: «e-draft-ում այս օրինագծերը նայել է 1221 հոգի, առաջարկություն է ներկայացրել մեկ հոգի, կողմ է քվեարկել 4 հոգի, …
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանն ասաց, որ շատ կարևոր հարց է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդրվի՞, թե ոչ: «Պատկերացնենք, որ այդ համակարգը հենց հիմա ներդրված է, …
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկում է ընթանում ԱԺ-ում: Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծը: Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն անդրադարձավ, …
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկում է ընթանում ԱԺ-ում: Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծը: Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին։ Արման Պոսոսյանին հարց ուղղեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի …
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության գրասենյակում տեղի ունեցավ ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Կոալիցիայի կառավարման խորհրդի նորընտիր անդամները և երիտասարդներ Լիլիթ Ներսիսյանը և Ասյա Պողոսյանը, որոնք ընտրվել էին Կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի վերջին հոսքի առցանց մոդուլի և Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ …
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 7-րդ համաժողովը, որի ընթացքում կազմակերպվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։ Արդյունքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման …
Դեկտեմբերի 9-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 7-րդ համաժողովը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը և կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը: Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 05.02.2021-08.12.2022թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվութունը, որը քննարկումներից հետո հաստատվեց Կոալիցիայի համաժողովի կողմից, որից հետո համաժողովը կատարեց փոփոխություն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կանոնակարգում …