2019 և 2020թթ. ՀՀ ազգային ժողովի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված մի շարք փոփոխություններով սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման նոր կարգ ու պայմաններ։ Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) հասարակական կազմակերպության գույքի …
2020 թվականի մայիսի 14-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Ազդարարման համակարգ․ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների դերը»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասախոսը ներկայացրեց ազդարարման համակարգը, դրա կիրառման մեխանիզմները և արդյունավետությունը, ինչպես նաև կարևորեց ազդարարման համակարգի դերը կոռուպցիայի դեմ պայքարում, միևնույն ժամանակ՝ անդրադարձավ միջազգային փորձին։ Դասախոսը ունկնդիրներին …
2020 թվականի մայիսի 12-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «ՀՀ դատական համակարգը և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը: Դատական վեթինգը՝ Հայաստանում»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասախոսը ներկայացրեց ՀՀ դատական համակարգի ընդանուր բնութագիրը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կառուցվածքը և լիազորությունը, ապա նշեց դատավոր դառնալու համար բոլոր …
2020 թվականի մայիսի 7-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «ՀՀ-ում հանրային ծառայության համակարգը․ հանրային ծառայողների գույքի, եկամուտի և շահերի բախման վերաբերյալ հայտարարագրերը»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։ Դասընթացը կրկին մեկնարկեց pretest-ի լրացմամբ, որի շնորհիվ ունկնդիրները ստուգեցին իրենց նախնական գիտելիքները վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ Դասախոսն …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպը: Հայաստանի Հանրապետությունում երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ ազդարարվեց մեր երկրի զարգացման նոր փուլ, որտեղ առաջին տեղում պետք է լինեին մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, արժևորվեր խոսքի ազատությունը և դատապարտվեր բռնությունն ու ատելության խոսքը՝ դրա դրսևորման բոլոր …
2020 թվականի մայիսի 5-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կոռուպցիան պետական գնումների ոլորտում և ոլորտային հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։ Դասընթացը մեկնարկվեց ունկնդիրների կողմից pretest-ի լրացմամբ, որի արդյունքում նրանք ստուգեցին իրենց նախնական գիտելիքները վերոնշյալ թեմայի վերաբերյալ, որից հետո դասախոսը ընդհանուր ներկայացրեց …
2020 թվականի ապրիլի 30-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Անցումային արդարադատություն, միջազգային փորձ և դրա կիրառելիությունը ՀՀ-ում, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը: Դասախոսը ներկայացրեց Անցումային արդարադատության ընդհանուր բնութագիրը, այնուհետև անդրադարձավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծավալած գործունեությանը՝ կապված Անցումային արդարադատության հետ, ինչպես նաև խոսեց ԻՀԱ-ի …
2020 թվականի ապրիլի 28-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կոռուպցիայի կանխարգելումը ՏԻՄ-երում․ Integrity Islands, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը: Դասախոսը ներկայացրեց ՀՀ-ում Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև անդրադարձավ Լավ կառավարման (Good Governance) տեսնկյունից միջազգային կազմակերպությունների տված գնահատականին ՀՀ-ում ՏԻՄ-ի իրականացրած գործընթացին։ …
2020 թվականի ապրիլի 23-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Գողացված ակտիվների վերադարձի ինստիտուտի ներկայացում. միջազգային փորձ և ՀՀ-ում գործարկման մեխանիզմներ, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը: Դասընթացի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման հետևանքով հանրությունից գողացված ակտիվները վերադարձնելու միջազգային փորձը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, …
2020 թվականի ապրիլի 21-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները. կանխարգելիչ և հակակոռուպցիոն կրթության գործառույթները, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։ Դասընթացի շրջանակներում դասախոսը ներկայացրեց ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմինները և դրանց գործառույթները՝ անդրադառնալով կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթությանը։ …