Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հունիսի 29-ին առցանց սեմինար իրականացրեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ: Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց աշակերտների հարցերին: Աշակերտները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հունիսի 25-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ: Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկան Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոռ Վարդանյանը: Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց …
Մեկնարկում են Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուղղված առցանց դասընթացները։ Էլեկտրոնային ուսուցման այս հարթակը հնարավորություն է տալիս դասընթացի մասնկացկիցներին անվճար հիմունքներով նոր հմտություններն ու գիտելիքներ ձեռք բերել՝ իրենց կազմակերպություններն ավելի դարձնելու համար։ Նշենք, որ սա կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման …
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը․ – կարեւորելով Հայաստանում ոլորտային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների հետեւողական, մասնակցային եւ թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը, – ակնհայտ համարելով, որ կոռուպցիայի եւ ապօրինությունների դեմ հասարակության պատվերի հիման …
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված մի շարք փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 24-ին, սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման նոր կարգ ու պայմաններ։ Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը նոր խմբագրմամբ սահմանում է, որ հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի …
2020 թվականի հունիսի 10-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի ավարտական մրջոցառումը։ Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ դպրոցի փակման միջոցառումը անցկացվեց հեռավար կարգով։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Ավարտական միջոցառման ընթացքում ունկնդիրները հաջողությամբ ներկայացրեցին իրենց ավարտական հետազոտական աշխատանքները, որոնք ընդգրկում էին տարբեր թեմաներ, …
2020 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերը։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է …
2020 թվականի մայիսի 21-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի վերջին հեռավար դասընթացը։ Դասընթացը անցկացվեց ազատ ձևաչափով՝ ամփոփիչ քննարկման տեսքով, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Կարեն Զադոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև ունկնդիրներին շնորհավորեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի դասընթացները ավարտելու կապակցությամբ և նրանց հաջողություն մաղթեց ավարտական զեկույցների պատրաստման և …
2020 թվականի մայիսի 19-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Ներպետական օրենսդրության շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների ներկայացում և դրանց բացահայտման առանձնահատկությունները, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Վճռաբեկ դատարանի գլխավոր իրավաբան-փորձագետ Առնոլդ Վարդանյանը։ Դասընթացի ընթացքում ունկնդիրների հետ քննարկվեց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակը։ Միևնույն ժամանակ, անդրադարձ կատարվեց այդ հանցագործությունների քննության մեթոդոլոգիական …
Դատական բարեփոխումների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ մայիսի 19-ին, մասնագիտական իր տեսակետն է հայտնել «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը։ Նա նշել է, որ ասոցիացիան դեռ 1,5 տարի առաջ էր կառավարությանը և Ազգային ժողովին առաջարկել քննարկել վեթինգ անցկացնելու մեխանիզմները՝ արված ուսումնասիրությունների հիման վրա։ Կարեն Զադոյանի խոսքով՝ կարևոր է հաշվի առնել բոլոր ռիսկերը և սահմանել վեթինգի իրականացման …