Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը։ Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ, …
Հուլիսի 27-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի եզրափակիչ իրազեկման հանդիպումը: Հանդիպումը բաց էր. ներկա էին Երևանի, Գորիսի, Գավառի համալսարանների ուսանողներ: Մասնակիցները հետաքրքրված էին հակակոռուպցիոն կրթության բացառիկ հնարավորությամբ։ Նրանք հնչեցրին մի շարք հարցեր կապված ծրագրի տևողության, ժամանակացույցի և այլ հարցերի հետ կապված: Հանդիպման ավարտին ներկաներին հասանելի դարձավ ծրագրին դիմելու հայտը, որի վերջնաժամկետն է հուլիսի 31-ը: …
Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման հանդիպումների շարքը: Հուլիսի 22-ին հերթը Գյումրի և Վանաձոր քաղաքների ուսումնական հաստատություններին էր: Ուսանողներին և աշակերտներին ողջունեցին ԻՀԱ Շիրակի, Լոռու մարզային գրասենյակների համակարգող/իրավաբաններ Գայանե Գեւորգյանը և Զարինե Հովհաննիսյանը: ԻՀԱ իրավաբան Մարիամ Զաքարյանը շահառուներին ներկայացրեց սպասվելիք ծրագրի մանրամասները: Հանդիպման մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը, բարձրաձայնեցին ծրագրին մասնակցելու մեծ …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 21-ին առցանց սեմինարներ անցկացրին Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Կարեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների համար: Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 14-ին, 15-ին, 17-ին, և հուլիսի 20-ին առցանց սեմինարներ իրականացրեց Վանաձորի թիվ 10, 11, 17 ավագ դպրոցների և Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների համար: Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե …
Օգոստոսի 1-ից կմեկնարկի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որը կազմակերպվում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ:Լրացրե՛ք այս ձևաթուղթը՝ մինչև 2020թ.-ի հուլիսի 31-ը, ժամը 23։59-ը: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումով։ …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը այսօր՝ հուլիսի 16-ին, հավաստագրեր և մրցանակներ հանձնեց Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովների մրցանակակիրներին և մասնակիցներին։ Դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրապետական գիտաժողովը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, իսկ Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի …
Հուլիսի 15-ին առցանց եղանակով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի (այսուհետ՝ ԿԵՀ ցանց) խորհրդի նիստը: Նիստը, ըստ ցանցի խորհրդի անդամ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում էր ԿԵՀ ցանցի կառավարման խորհրդի անդամ, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Խորհրդի նիստի ընթացքում ԿԵՀ ցանցի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց ԿԵՀ ցանցի նախորդող ամիսների գործունեության հաշվետվությունը: Այնուհետև ԿԵՀ ցանցի խորհրդի անդամ, Հայաստանում սոցիալական …
Հուլիսի 14-ին առցանց եղանակով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետև` Կոալիցիա) կառավարման խորհրդի նիստը: Նիստը վարում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը: Նիստի ընթացքում Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, կառավարման խորհրդի անդամներ Արկադի Սահակյանն ու Մովսես Արստակեսյանը ներկայացրեցին Կոալիցիայի նախորդող ամիսների գործունեության հաշվետվությունը, որից հետո Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի քարտուղարության կողմից Շվեդայի կառավարության աջակցությամբ …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում հուլիսի 13-ին առցանց բաց սեմինար իրականացվեց, որին ներկա էին ինչպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի և Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները, այնպես նաև ՀՀ այլ տարբեր բուհերի ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, ով մասնակիցներին ներկայացրեց «Իրավաբանների …