2020 թվականի հոկտեմբերի 8-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 4 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց …
Հոկտեմբերի 7-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ hակակոռուպցիոն աշակերտական ակումբների անդամների առաջին առցանց քննարկումը: Հայաստանի Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերը ներկայացնող աշակերտները ծանոթացան ինչպես միմյանց, այնպես էլ ԻՀԱ դասախոսական կազմի հետ: Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով շեշտեց, որ hակակոռուպցիոն աշակերտական ակումբների շրջանակում …
2020 թվականի հոկտեմբերի 2-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից առաջին 5 թեմաների վերաբերյալ քննարկում: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց …
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երկրորդ քննարկումը։ Այս քննարկմանը, ինչպես և նախորդին, ներկա էին Դպրոցի ունկնդիրները, դասախոսները. Քննարկումը վարում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Հակակոռուպցիոն կրթությունը համադրելով ստեղծված պատերազմական իրավիճակի հետ՝ մասնակիցները հայտնեցին իրենց դիրքորոշումները կոռուպցիայի և պատերազմի կապի, փոխհարաբերության վերաբերյալ։ Հիմնական քննարկումը ծավալվեց 2016թ. …
Սեպտեմբերի 30-ին առցանց հարթակում տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» անդրանիկ հեռավար քննարկումը: Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» շրջանակներում այժմ հակակոռուպցիոն կրթություն է ստանում ավելի քան 120 ուսանող, երիտասարդ մասնագետ՝ ՀՀ բոլոր մարզերից: Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա բացման խոսքով հանդես եկավ, որի ընթացքում …
Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը՝ Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում ու գյուղերում։ Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ …
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ կազմակերպմամբ սեպտեմբերի 24-ին առցանց հարթակում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգին։ Քննարկմանը մասնակցել են փաստաբաններ, քաղհասարակության կազմակերպությունների, պետական մարմինների շուրջ 70 ներկայացուցիչներ։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ողջույնի իր խոսքում նշեց, …
Նոր ակադեմիական տարվան զուգընթաց մեկնարկել է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում այժմ առցանց հարթակում «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում» դասընթաց են անցնում 120 ուսանողներ՝ Հայաստանի ողջ տարածքից: Զուգահեռաբար, առցանց հարթակում ստեղծվել և գործում են «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբներ», որոնք խմբավորում են 80 ավագ դպրոցականների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների՝՝ Հայաստանի …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019 թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվություն։
2020 թվականի հուլիսի 31-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված …