2019թ. սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարԿարեն Զադոյանը: Նա մասնակիցների է ներկայացրել «Գրադարանների համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ. հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակը» թեմայով զեկույցը: Զեկույցի ներկայացումից հետո, նա պատասխանել է աշխատաժողովի մասնակիցների հարցերին: Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում էին հանրապետության մարզային և …
ԻՀԱ-ի խորհրդի անդամ, փաստբան Մարատ Ատովմյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում խոսել է հակակոռուպցիոն ոլորտում զարգացումների մասին։ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիայի կանխարգելման մարմին չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը` անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` հոկտեմբերին Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման …
Infocom լրատվական կայքի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ իրավաբան, փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը անդրադարձել է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, դրա նախաձեռնման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացակարգերին, Հայաստանում այդ ինստիտուտի լայն կիրառություն չունենալու պատճառների մասին: Ըստ նրա՝ տեղական հանրաքվեի ինստիտուտը կարևորվում է նրանով, որ համայնքի բնակիչները հնարավորություն են ունենում անմիջականորեն մասնակցելու համայնքային նշանակության հարցերի լուծմանը և իրենց քվեարկության …
Առաջին լրատվականի տաղավարում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը խոսել են հայաստանյան ներպետական իրավիճակի մասին, նշել է, որ առաջին հերթին կառավարությունը կամ վարչապետը պետք է հանրությանը ներկայացնեն, թե ինչ պատճառով են եղել վերջին շրջանի պաշտոնանկությունները, քանի որ կողմերի դիրքորոշումներում կան ակնհայտ հակասություններ։ Մասնավորապես, վարչապետը հայտարարեց, որ պաշտոնանակությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ, բայց այդ հայտարարությանը հետևեց …
Infocom լրատվական կայքի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առկա խնդիրներին և դրանց լուծման նպատակով հստակ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը։ Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելու նպատակով թեկնածուների կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը պետք է ուսումնասիրվեն և վերլուծվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, և ոչ թե՝ Կենտրոնական …
Իրավաբան․net լրատվական կայքին տրված հարցազրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Նա, հատկապես, անդրադարձել է նախագծով դատավոր դառնալու համար սահմանված տարիքային և մասնագիտական չափանիշներին։ Ըստ նրա՝ դատավորի համար տարիքային ցենզի և աշխատանքային փորձի նվազեցումը հիմնավորված չէ, և նախագիծը մշակելիս ցուցաբերվել է անհարկի շտապողականություն, չի …
Օգոստոսի 1-ին, Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: