[email protected]
  • Անդամակցիր
  • Դարձիր կամավոր
  • Աջակցիր
  • Ազդարարիր
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • Գլխավոր
  • Կոալիցիայի մասին
    • Պատմություն
    • Առաքելություն
    • Անդամների ցանկ
    • Անդամը ուշադրության կենտրոնում
    • Հիմնադրման հռչակագիր
    • Կանոնակարգ
    • Նվիրատվությունների ընթացակարգ
    • Ռազմավարություն
  • Կոալիցիայի մարմինները
    • Անդամների համաժողով
      • Հիմնադիր համաժողով
      • 1-ին համաժողով
      • 2-րդ համաժողով
      • 3-րդ համաժողով
      • 4-րդ համաժողով
      • 5-րդ համաժողով
      • 6-րդ համաժողով
      • 7-րդ համաժողով
      • 8-րդ համաժողով
    • Կառավարման խորհուրդ
      • ԿԽ անդամներ
      • Նիստեր
      • Ստորաբաժանումներ
    • Քարտուղարություն
    • Ստորաբաժանումներ
      • Փորձագիտական կոմիտե
      • Հանձնաժողովներ
      • Հանձնախմբեր
      • Աշխատանքային խմբեր
  • Գործունեություն
    • Ծրագրեր
      • Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում
      • Հայտնիր
      • 3-րդ ծրագիր
    • Մրցանակաբաշխություն
      • 2015
      • 2016
      • 2017
      • 2018
    • Միջոցառումներ
      • Համաժողովներ
      • Ուսուցումներ
      • Սեմինարներ
    • Հակակոռուպցիոն դպրոց
      • 1-ին հոսք
      • 2-րդ հոսք
      • 3-րդ հոսք
      • 4-րդ հոսք
      • 5-րդ հոսք
      • 6-րդ հոսք
      • 7-րդ հոսք
      • 8-րդ հոսք
      • 9-րդ հոսք
    • Ազդարարիր
    • Հակակոռուպցիոն կենտրոններ
  • Գրադարան
    • Զեկույցներ
    • Հաշվետվություններ
    • Իրավական կարծիք
    • Առաջարկություններ
    • Հայտարարություններ
    • Հաջողության պատմություններ
    • Կոնվենցիաներ
    • Իրավական ակտեր
    • Այլ նյութեր
  • Մեդիա անկյուն
    • Լուրեր
    • Լրատու
    • Հետաքննություններ
    • Մամլո հաղորդագրություններ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • ԶԼՄ-ները մեր մասին
  • Ներգրավվեք
    • Անդամակցիր
    • Դարձիր կամավոր
    • Աջակցիր
    • Ազդարարիր
  • Հետադարձ կապ

Նորություններ

22:20 02.11.2021 | Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին սկսել ՀՀ դատական համակարգում ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխում. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հրապարակել է դատական բարեփոխման ճանապարհային քարտեզներ

2021 թվականի նոյմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին. Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։  Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները: Ուսումնասիրությունը …

17:37 01.11.2021 | Ուսումնասիրություն և Ճանապարհային քարտեզ Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների, ԲԴԽ դերի մասին

2021 թվականի նոյեմբերի 1-ին հրապարկվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից համատեղ կատարված փորձագիտական ուսումնասիրությունը հետևյալ թեմայով․ Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները․ միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից …

11:47 29.10.2021 | Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը շրջանառությունից հանել ՀՀ քաղաքացու անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման մասին նախագծերը․ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում e-draft-ում հրապարակվել է ՀՀ ոստիկանության հեղինակած «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»[1] (այսուհետ՝ Նախագիծ 1) և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»[2] (այսուհետ՝ Նախագիծ 2) ՀՀ կառավարության որոշումների նախագիծը։ Նշենք, որ Նախագիծ 1-ը վերաբերում է  «ՀՀ …

09:05 01.10.2021 | Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի վերաբերյալ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նպատակով անցկացվող մրցույթի ձևականության մասին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր մտավախությունները հայտնել էր դեռևս հունիսի 8-ին դատապարտող հայտարարությամբ։ Ցավալիորեն, այս մտավախությունները փաստարկվեցին և հաստատվեց այն իրողությունը, որ մրցութային խորհուրդը շղարշային էր, գործում …

16:25 09.09.2021 | Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած նախագիծը և ՀՀ առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական և հակաօրինական են. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ուսումնասիրելով հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ.-ի N 65 հրամանը, գտնում է, որ այդ ակտերը հակասահմանադրական և հակաօրինական են։ Կոալիցիան նաև հայտնում է իր մտահոգությունը ՀՀ կառավարության քաղաքականության նկատմամբ և ընդգծում, որ …

19:46 15.07.2021 | Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՀՀ նախագահին կոչ է անում չստորագրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը. Հայտարարություն

Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Ընդամենը 4 հարցից բաղկացած օրակարգային հարցերից էր նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Նախագիծը ընդունվեց առաջին և երկրորդ ընթերցումներով, այն հեղինակվել է ԱԺ յոթերորդ գումարման պատգամավորների կողմից։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի …

16:32 18.06.2021 | Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը

2016 թվականին Հայաստանում հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ամենամեծ ցանցը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ներկայացրեց հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզը՝ բաղկացած 7 կետերից։ Քարտեզը երկար ժամանակ քննարկվեց ինչպես կառավարության, այնպես էլ ՔՀԿ-ների հետ և ենթադրվում էր, որ այն կգործի ու զգալի փոփոխություն կմտցնի ոլորտում։ Ընդունվեց հակակոռուպցիոն օրենսդրության մեծ փաթեթ, որը մասնագետների գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ …

16:08 09.06.2021 | Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան չի մասնակցելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի աշխատանքներին

2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ): …

16:12 04.06.2021 | ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ ԿԿՀ անդամի թեկնածուի ոչ լեգիտիմ ընտրության վերաբերյալ

Այսօր, հունիսի 4-ին ՀՀ ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի թեկնածու է առաջադրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախկին աշխատակից (2012-2019 թվականներին աշխատել է ԹԻՀԿ-ում), ԹԻՀԿ անդամ Տաթևիկ Բարսեղյանը։  Մրցութային խորհրդում չորս անդամներից երկուսը ԹԻՀԿ-ի և թեկնածուի հետ փոխկապակցված անձինք եք։ Մասնավորապես, Մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ-ի …

13:42 04.06.2021 | «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2 անդամ 3-րդին առաջադրել են ԿԿՀ-ի անդամի թեկնածուի պաշտոնում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօր քննարկում է նշված պաշտոնում Բարսեղյանին նշանակելու հարցը։ Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ  ԹԻՀԿ անդամ է։ Հարկ է նշել, որ Մրցութային …

  • «
  • 1
  • …
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • …
  • 41
  • »
aac.am
  • Կոալիցիայի մասին
  • Գործունեություն
  • Գրադարան
  • Նորություններ
Contact us

ք. Երևան 0010,
Նալբանդյան 7, գրասենյակ 2
Հեռախոս: +374 10 540199
Էլ. փոստ: [email protected]
www.aac.am

Join us