Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների տեսակները: Որպես լավագույն փորձի օրինակներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը խոսեց Լատվիայի և Լիտվայի հակակոռուպցիոն մարմինների մասին, որտեղ վերջերս ուսումնական այցեր է կատարել: Փորձագետը նշում է, որ աշխարհում հակակոռուպցիոն մարմիննները լինում են 3 տեսակի. Ունիվերսալ, Տարանջատված, Ապակենտրոնացված: Լատվիայում և Լիտվայում գործում …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հունիսի 20-ին հյուրընկալեցին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: Նշենք, որ պատգամավորը 2015 թվականին ավարտել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2-րդ հոսքը: Դասընթացին քննարկվեցին բիզնես և քաղաքականության տարանջատման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և առաջիկայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ հարցեր: Անի Սամսոնյանը այն համոզմանն է, որ …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման փուլերը և պայքարի մեթոդները: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի զարգացման 3 փուլերը. Փուլ 1 (1989-1995թթ.) տաբուների վերացում, Փուլ 2 (1996-2003թթ.) միջազգային ստանդարտների ընդունում, Փուլ 3 (2003 թ.-ից սկսած) միջազգային նորմերի կիրառումը ազգային մակարդակով: Մարատ Ատովմյանի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի էությունը, զարգացման պատմությունը և կոռուպցիայի ազդեցությունը հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց «կոռուպցիա» հասկացության հիմնական սահմանումը, որը ընդունված է աշխարհում: Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահից ելնելով: Դպրոցի մասնակիցները ներկայացրին կոռուպցիայի առաջացման պատճառների մասին …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ հոսքի մասնակիցներ են ընտրվել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդներ: Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: …
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թ. հոսքի փակման արարողությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դպրոցի շրջանավարտներին ոչ միայն տեսական գիտելիքներ են տրվել, այլև երիտասարդները ծանոթացել են հակակոռուպցոին գործիքներին ու դրանց իրականացման նրբություններին: «Պատրաստի հակակոռուպցիոն հարցերով մասնագետներ են արդեն»,-նշեց Կարեն Զադոյանը: 8 երիտասարդներ ներկայացրեցին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում …
«Հայաստանում միշտ կաղացել է հակակոռուպցիոն կրթությունը»,- Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ վերջին հանդիպմանը ասաց ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը. «Ավելին մենք չունենք երիտասարդ հակակոռուպցիոն առաջնորդների կրթման որևէ շարունակական ինստիտուտ», – շեշտեց նա՝ հավելելով, որ այս բացը լրացնելու համար ՀԵԻԱ-ն իր գործընկերների հետ նախաձեռնեց հակակոռուպցիոն դպրոցներ, …
Նոր մոտեցումներ, խորացված գիտելիք և հետաքրքիր ժամանց. 2014 թվականի հոկտեմբերի 16-21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն և բարեխղճության» աշնանային դպրոցը: Այն կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Այս օրերը միայն տեսական գիտելիքների պաշար չէ, որ մասնակիցները ստացան: