Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) իր մտահոգությունն է արտահայտում երկրում կոռուպցիայի սողացող վարքի շարունակական դրսևորումների վրա, ինչն արտահայտվում է օրենսդրական և վարչական կոռուպցիայի դրսևորումներով: Այդ մասին Կոալիցիան բազմիցս ահազանգել է և նշել, որ այդ գործողությունները բացասաբար են անդրադառնում կոռուպցիայի ընկալման համաթվի վրա: Վերջերս ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել և գործողության մեջ են մտել մի …
2024 թվականի մարտին հրապարակվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցները Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի վերաբերյալ։ Այդ՝ 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցներով գնահատվել են համապատասխան երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունների բարեփոխումների իրականացման կատարողականի մակարդակը ոլորտի տարբեր ուղղություններով, ինչպես օրինակ՝ հակակոռուպցիոն …
ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախագծվել և Իրանաբանների հայկական ասոցիացիայի դիտարկմանն են ներկայացվել «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման …
2024 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2023 թվականին 1 միավորով բարելավել է իր ցուցանիշը և գրանցել է որոշակի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում՝ 100 հնարավոր միավորից ստանալով 47-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 62-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Հայաստանը ստացել էր 46 միավոր՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ …
Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանտեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Ի սկզբանե այդ իրավակարգավորումը եղել է ապօրինի, ինչը երկար տարիներ եղել է քաղաքացիական հասարակության քննադատության լուրջ թիրախ: Այդ ապօրինի «կարմիր գծերն» անվանելով ապօրինի` օրվա իշխանությունները պայքարում էին դրա դեմ և խոստանում ժողովրդին, …
Կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերի 28-ի նիստին որոշում է ընդունել, որի համաձայն՝ վերանայվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի համաձայն, այսուհետ Հայաստանի բոլոր պոտենցիալ շահառու կենսաթոշակառուները և նպաստառուները (516.000) նրանց սպասարկող բոլոր բանկերի միջոցով կատարվող անկանխիկ գործարքների դիմաց կստանան 10 տոկոս հետվճար, բայց ոչ ավել քան 5.000 ՀՀ դրամը: Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին …
Տարիներ շարունակ կարևորելով հակակոռուպցիոն կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ նաև Կոալիցիա) հայտարարում է Հայաստանում գործող ՔՀԿ-ների, այդ թվում Կոալիցիայի անդամ հանդիսացող ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար հակակոռուպցիոն ուսուցման մեկնարկ։ Եթե ցանկանում եք ստանալ հիմնական գիտելիքներ հակակոռուպցիոն ոլորտի, ինստիտուտների, մեխանիզմների վերաբերյալ և ունենալ ձեր ուրույն ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարում, ապա շտապեք գրանցվել դասընթացին …
Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից իրականացվում է «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլնի, իրականացվել են ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական վերլուծություններ։ Ծրագրի շրջանակներում ԻՀԱ փորձագետների կողմից մշակվել են հետևյալ փորձագիտական վերլուծությունները․ Ազդարարման համակարգի …
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա), ի դեմս Կոալիցիայի կառավարման խորհրդի, առաջնորդվելով իր հիմնադրման և գործունեության նպատակներով, հարկ է համարում արձագանքել 2023թ-ի նոյեմբերի 23-ի կառավարության նիստի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ հնչեցրեց ներքոհիշյալ գնահատականներին. «… ես չեմ համարում, որ Հայաստանում էսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք …
ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծերը։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի կարծիք-դիտարկումներին և առաջարկություններին՝ վերոնշյալ նախագծերի վերաբերյալ։ Կարծիքում տեղ են գտել …