Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019 թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվություն։
2020 թվականի հուլիսի 31-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված …
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը։ Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ, …
Հուլիսի 27-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի եզրափակիչ իրազեկման հանդիպումը: Հանդիպումը բաց էր. ներկա էին Երևանի, Գորիսի, Գավառի համալսարանների ուսանողներ: Մասնակիցները հետաքրքրված էին հակակոռուպցիոն կրթության բացառիկ հնարավորությամբ։ Նրանք հնչեցրին մի շարք հարցեր կապված ծրագրի տևողության, ժամանակացույցի և այլ հարցերի հետ կապված: Հանդիպման ավարտին ներկաներին հասանելի դարձավ ծրագրին դիմելու հայտը, որի վերջնաժամկետն է հուլիսի 31-ը: …
Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման հանդիպումների շարքը: Հուլիսի 22-ին հերթը Գյումրի և Վանաձոր քաղաքների ուսումնական հաստատություններին էր: Ուսանողներին և աշակերտներին ողջունեցին ԻՀԱ Շիրակի, Լոռու մարզային գրասենյակների համակարգող/իրավաբաններ Գայանե Գեւորգյանը և Զարինե Հովհաննիսյանը: ԻՀԱ իրավաբան Մարիամ Զաքարյանը շահառուներին ներկայացրեց սպասվելիք ծրագրի մանրամասները: Հանդիպման մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը, բարձրաձայնեցին ծրագրին մասնակցելու մեծ …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 21-ին առցանց սեմինարներ անցկացրին Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Կարեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների համար: Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 14-ին, 15-ին, 17-ին, և հուլիսի 20-ին առցանց սեմինարներ իրականացրեց Վանաձորի թիվ 10, 11, 17 ավագ դպրոցների և Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների համար: Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե …
Օգոստոսի 1-ից կմեկնարկի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որը կազմակերպվում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ:Լրացրե՛ք այս ձևաթուղթը՝ մինչև 2020թ.-ի հուլիսի 31-ը, ժամը 23։59-ը: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումով։ …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը այսօր՝ հուլիսի 16-ին, հավաստագրեր և մրցանակներ հանձնեց Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովների մրցանակակիրներին և մասնակիցներին։ Դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրապետական գիտաժողովը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, իսկ Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի …
Հուլիսի 15-ին առցանց եղանակով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի (այսուհետ՝ ԿԵՀ ցանց) խորհրդի նիստը: Նիստը, ըստ ցանցի խորհրդի անդամ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում էր ԿԵՀ ցանցի կառավարման խորհրդի անդամ, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Խորհրդի նիստի ընթացքում ԿԵՀ ցանցի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց ԿԵՀ ցանցի նախորդող ամիսների գործունեության հաշվետվությունը: Այնուհետև ԿԵՀ ցանցի խորհրդի անդամ, Հայաստանում սոցիալական …