Այսօր, հունիսի 4-ին ՀՀ ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի թեկնածու է առաջադրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախկին աշխատակից (2012-2019 թվականներին աշխատել է ԹԻՀԿ-ում), ԹԻՀԿ անդամ Տաթևիկ Բարսեղյանը։ Մրցութային խորհրդում չորս անդամներից երկուսը ԹԻՀԿ-ի և թեկնածուի հետ փոխկապակցված անձինք եք։ Մասնավորապես, Մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ-ի …
Սիրելի երիտասարդներ, Հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է հակակոռուպցիոն անվճար կրթության տրամադրումը: Սիրով հայտարարում ենք, որ մեկնարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի ընդունելությունը: Մասնակցելու համար լրացրե՛ք սույն դիմումը մինչև մայիսի 31-ը: Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումներով. http://iravaban.net/112319.html, http://iravaban.net/70176.html, https://armla.am/40606.html։ Լրացուցիչ տեղեկության համար՝ [email protected], 010 540199
ՀՀ Կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատեց «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Ռազմավարությունը նախատեսում է 48 միջոցառում, որոնցից 2-ն արդեն ամբողջությամբ ավարտվել են, իսկ մնացյալ 46-ը ենթակա են պարբերական կատարման մինչև 2022թ.: Միջոցառումները բովանդակային առումով ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուները. կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի …
25.02.2021 թվականին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Գտնում ենք, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրները պետք է լուծվեն համակարգային և փաստարկված փոփոխությունների արդյունքում, այն դիտարկելով սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո, և ոչ թե հատվածական և չհիմնավորված փոփոխություններով։ …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2020թ. գործունեության հաշվետվություն։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019 թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվություն։
2020 թվականի հուլիսի 31-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված …
Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնել է երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր: Օգոստոսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին: Մանրամասներ իմանալու համար կարող եք միանալ հուլիսի 13-ին, ժամը 17:00-ի անցկացվելիք …
Մեկնարկում են Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուղղված առցանց դասընթացները։ Էլեկտրոնային ուսուցման այս հարթակը հնարավորություն է տալիս դասընթացի մասնկացկիցներին անվճար հիմունքներով նոր հմտություններն ու գիտելիքներ ձեռք բերել՝ իրենց կազմակերպություններն ավելի դարձնելու համար։ Նշենք, որ սա կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման …
2019 և 2020թթ. ՀՀ ազգային ժողովի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված մի շարք փոփոխություններով սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման նոր կարգ ու պայմաններ։ Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) հասարակական կազմակերպության գույքի …