Կոալիցիայի անդամն ուշադրության կենտրոնում. «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Iravaban.net-ի համագործակցությամբ, «Կոալիցիայի անդամն ուշադրության կենտրոնում» շարքի շրջանակներում կներկայացվեն կոալիցիայի անդամ կազմակերպությունները։

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ կազմակերպության՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի մասին տեղեկություն, որի նախագահն է Մովսես Արիստակեսյանը։ Այժմ նա զբաղեցնում է նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերի 8-ին և գործող օրենսդրությանը համապատասխան գրանցվել է 1998 թ., փետրվարի 27-ին։

Կազմակերպության նպատակներն են՝ 

  1. աջակցել ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կառուցմանը,
  2. նպաստել երկրում մարդու համընդհանուր իրավունքների ու ազատությունների իրացմանը,
  3. աջակցել քաղաքակիրթ տնտեսահարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը,
  4. նպաստել տնտեսության մեջ բնականոն մրցակցային միջավայրի  ձեւավորմանն ու արմատավորմանը,
  5. նպաստել տնտեսական կյանքին պետության միջամտության սահմանների ճշգրտմանը,
  6. նպաստել գործարարության զարգացմանը,
  7. աջակցել ցանկացած տնտեսավարող սուբյեկտի եւ քաղաքացու իրավական, քաղաքացիական, տնտեսական, վարչական. Առողջապահական, սոցիալական իրավունքների պաշտպանությանը,
  8. նպաստել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

ՀԿ-ն անդամակցում է հետևյալ կոալիցիաներին.

  • Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի «Անցումային արդարադատության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի» նախագահ,
  • «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի» անդամ,
  • «Հարկային քաղաքականության մշակման եւ բարելավման ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի» անդամ,
  • «Աշխատողների իրավունքների մոնիթորինգի» ծրագրի շրջանակներում ստորագրված աշխատողների իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ,
  • «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի» անդամ,
  • ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ,
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ,
  • «Հանրային առողջության հայկական միություն» հասարակական կազմակերպության անդամ։

Կազմակերպությունը 2014 թ. անդամագրվել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմին (ՀԱՊ) և ակտիվորեն ներգրավված է եղել դրա աշխատանքներին: Կազմակերպությունն իր անդամակցության օրվանից ընդգրկված է եղել «Տնտեսական ինտեգրման և Եվրամիության քաղաքականության հետ մոտարկման»  ՀԱՊ 2-րդ աշխատանքային խմբին: 2020 թվականի ՀԱՊ փետրվարի 19-ի համաժողովի ժամանակ ընտրվել է ԱլԳ ՔՀՖ 2020-2021 թվականների պարբերաշրջանի պատգամավոր (պատվիրակ)։ Կազմակերպության լիազորությունները ՔՀՖ քարտուղարության որոշմամբ երկրաձգվել են ևս մեկ տարով՝ մինչև 2022 թ.: Նրա ղեկավարն ընդգրկվել է ԱլԳ ՔՀՖ «Տնտեսական ինտեգրման և ԵՄ-ի քաղաքականությունների հետ համապատասխանեցում» 2-րդ աշխատանքային խմբում։ ՆԱ ակտիվորեն մասնակցել է ՔՀՖ 12-րդ համաժողովի աշխատանքներին, ներկայացնելով ԱլԳ հարթակում համագործակցության բազմաթիվ առաջարկություններ ու ծրագրեր:

2022 թ. մայիսին կազմակերպությունը դուրս է եկել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ կազմից՝ դրա համակարգողի ընտրությունների ժամանակ թույլ տրված ընտրակեղծարարության պատճառով:

2022թ․ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով նիստին, Մովսես Արիստակեսյանը 2022թ.-ի դեկտեմբերի 9-ից մինչև 2023թ.-ի հունիսի 8-ը (6 ամիս ժամկետով) ժամանակահատվածով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել։

Անցած ժամանակաշրջանում ՏԻԿ ՀԿ անդամները ակտիվորեն մասնակցել են Կոալիցիայի կողմից կազմակերպված միջոցառումներին։ ՏԻԿ ՀԿ նախագահը որպես Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, մասնակցել է Կոալիցիայի կառավարման խորհրդի բոլոր նիստերին և պարտաճանաչորեն կատարել դրա որոշումները։ Նա ներկայացրել է կառավարման խորհրդի օրակարգային հարցեր և պատրաստել դրանց քննարկումը։

Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ Մովսես Արիստակեսյանն ընտրվել է «Հայաստանում անցումային արդարադատության հարցերով ժամանակավոր հանձնախմբի» ղեկավար։ Այդ շրջանակներում մշակել է հանձնախմբի կանոնակարգն ու կազմի նախագիծը, որոնք հաստատվել են Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ։ Մշակել է հանձնախմբի կազմի ձևավորման սկզբունքները, աշխատանքի ծրագիրը ու փաստահավաք նյութերի համախմբման մասին կառավարման խորհրդի որոշման նախագծերը, որոնք հաստատվել են վերջինիս կողմից։

————————

ՏԻԿ ՀԿ ակտիվորեն մասնակցել է Կոալիցիայի կողմից իրականացված հետևյալ աշխատանքներին.

-մասնակցել է ՀՀ ՊԵԿ կողմից հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հաշվետվությունների ներկայացման բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքներին,

-մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի, փաստահավաք խմբի կազմավորման մասին և այլ օրինագծերի հանրային քննարկումներին և դրանց մասին կարծիքները ներկայացրել է Կոալիցիայի քարտուղարությանը՝ համապատասխան կարծիք ձևավորելու և հայտարարություններ տարածելու համար,

-պատրաստել է Կոալիցիայի կողմից հրապարակված հետևյալ հայտարարությունների նախագծերը.

  1. «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկման վերաբերյալ, 10 հունվարի, 2020 թ,
  2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 14 փետրվարի 2020 թ,
  3. «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» վերաբերյալ», 19 մարտի 2020 թ,
  4. «Փաստահավաք հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ, 11 հունիսի 2020 թ․,

-մասնակցել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունների նախագծերի հանրային քննարկումներին և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ,

-մասնակցել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովի աշխատանքներին՝ հանդես գալով ելույթով և համապատասխան առաջարկություններով,12, փետրվարի, 2019թ.,

-մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում 2019 թ. ապրիլի 17-18 անցկացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովի աշխատանքներին,

-մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում գործող ՔՀԿ-ների կոալիցիաների/ցանցերի կողմից 2019-2020 թթ. բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի ուսումնասիրության և պետական մարմիններում ոլորտային քննարկումների աշխատանքներին ՀՀ 7 գերատեսչություններում և ըստ այդմ ներկայացրել է համապատասխան դիտողություններ և առաջարկություններ,

-մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անդամակցել է հետևյալ կոալիցիաներին և իրականացրել է դրանց ծրագրերով նախատեսված աշխատանքները.

  1. «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»,
  2. «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա»,
  3. «Հարկային քաղաքականության մշակման և բարելավման ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա»,
  4. ««Աշխատողների իրավունքների մոնիթորինգ» ծրագրի» շրջանակներում ստեղծված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա»։

-մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատա-իրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերի հանրային քննարկումներին և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ,

 

մասնակցել է 2020 թ. հունվարի 30-ին ՀՀ ԱԺ-ում անցկացված ԵՄՀայաստան համաձայնագրի քննարկումներին, որի ընթացքում կարևորագույն քննարկումներ եղան նաև կոռուպցիայի դեմ պայքարում ՔՀԿների դերի մասին,

մասնակցել է Եվրասի համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից 2018 թ. օգոստոսի 24-26-ն անցկացված «Քաղաքացիական հասարակության ռազմավարությունների քննարկում» միջոցառմանը, որի ժամանակ հանդես է եկել հանրային կառավարման բարելավման, կառավարություն-ՔՀԿ-ներ համագործակցության զարգացման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններով, որոնք տեղ են գտել միջոցառման քննարկումների արդյունքում պատրաստված վերջնական զեկույցի մեջ (կցվում է),

-ՏԻԿ ՀԿ նախագահ Մ.Արիստակեսյանը հաջողությամբ ավարտել է Հայաստանի ՔՀԿների Կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպած ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման առցանց ուսուցման մոդուլը և 2020 թմայիսի 20-ին ստացել է համապատասխան հավաստագիր։

————————

2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ Մովսես Արիստակեսյանը նշել է, որ ներդրվող համակարգի վերաբերյալ անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել:

Նա նաև հարց է ուղղել Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին․ «Այս փաթեթը քննարկվե՞լ է մասնագիտական այնպիսի կառույցներում, ինչպիսին են՝ Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդում, Ֆինանսների նախարարության հարկային խորհրդում, Պետեկամուտների կոմիտեի հարկային խորհրդում»։