Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման մասնակիցները կարևոր են համարել կրթական, մշակութային և արժեհամակարգի փոփոխությունը: Նրանք ընդգծել են նաև, որ վերջին մեկուկես տարում այս ոլորտում գրանցված հաջողություններն ակներև են: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին: Մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային …
2019 թվականի դեկտեմբերի 5-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստը վարում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագաը Արկադի Սահակյան։ Ըստ օրակարգի քննարկվեց և բավարարվեց Կոալիցիային՝ անդամակցության հայտ ներկայացրած երեք ՀԿ-ների դիմումները։ Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց օրակարգային հետևյալ հարցերին՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2019-2023թթ. Ռազմավարական պլանի վերջնական տարբերակի ներկայացմանը, Կոալիցիայի վեբ կայքի ներկայացմանը, …
ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից այլ օրենքների նախագծեր, որոնցով, ի թիվս այլնի, առաջարկվում է ընդլայնել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այդպիսի …
Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի 5 անդամների ընտրության ԱԺ քվեարկությունը (մասնակցել էին 102 պատգամավոր) կայացավ նոյեմբերի 19-ին, որոնք էին․ Կառավարություն-Լիլիթ Ալեքսանյան (կողմ՝ 85, դեմ՝15, անվավեր՝ 2), ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-Էդգար Շաթիրյան (կողմ՝ 96, դեմ՝6), ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- Նարեկ Համբարձումյան (կողմ՝ 71, դեմ՝ 31), ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, …
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հիմնավորման համաձայն՝ Նախագիծը նպատակ ունի վերանայելու ՀՀ պետական բյուջեից …