«Վեճը կարող է դառնալ խնդիրների լուծման լավ մեթոդ»,-Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալել էին Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս Հովհաննես Հովհաննիսյանին, որի հետ զրուցել են հռետորաբանության և խոսքի կառուցվածքի մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ Կանոնավոր մտածողությունը պետք է լինի՝ Որոշակի, Անհատական, Հետևողական, Հիմնավորված։ «Մեր ժամանակներում բարդ հարցերի համակողմանի քննարկումները, հասարակական-քաղաքական երկխոսություններն ու բանակցությունները, հրապարակային բանավեճերը՝ որպես դրանց լուծման, …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է կառավարության ենթական մարմինների, տեսչական մարմինների գործառույթները և վերահսկողական լծակները։ Դասը վարում էր ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։ «Տեսչական մարմինների մասին» օրենքը սահմանում է, որ տեսչական մարմինը վերահսկողություն կամ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով ստեղծվող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմնի առանձնացված ստորաբաժանում, …
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ Կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ ՊԵԿ) 2018 թվականի նոյեմբերի 1-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում …
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը և առավելությունները մասնավոր ոլորտում» թեմայով կլոր սեղան քննարկումը: Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը բացման խոսքով …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ-ում բնապահպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կառուցվածքը և գործունեության ոլորտներն ու առանձնահատկությունները։ Դասը վարում էր ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբի ներկայացուցիչ Գոհար Ղազինյան։ Փորձագետ խոսեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության մասին։ ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Հայաստանում գործող տարածքային կառավարման համակարգն ու տեղական ինքնակառավարման համակարգը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերջին տարիներին իրականացվող և դեռևս ընթացքի մեջ գտնվող վարչատարածքային բարեփոխումներին: Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը: Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ստեղծվել է 1996 թվականին՝ Սահմանադրության ընդունումից հետո: ՏԻՄ-երի …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման հետևանքով հանրությունից գողացված ակտիվները վերադարձնելու միջազգային փորձը: Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ 4 փուլերով. Նախաքննության փուլ: Քննիչը տեղեկատվություն է ստանում կատարված հանցագործության կամ գողացված ակտիվի վերաբերյալ …
2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը», որի կարևորագույն խնդիրներից է համարվում Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխումն ու զարգացումը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թեև նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ի թիվս այլնի, ուրվագծվեց նաև Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մոդելն ու դրանում ներառված մարմինները, այնուամենայնիվ, նախքան …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց, թե ովքեր կարող են լինել պետական գնումների պատվիրատուներ, ինչպիսի ընթացակարգերով են դրանք կատարվում և ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր կան այս ոլորտում։ Փորձագետը նշեց, որ ոլորտում հիմնական ռիսկերը հետևյալներն են․ Տեխնիկական բնութագրերում չափորոշիչներ սահմանում կոնկրետ բիզնեսի …
Հոկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ակտիվների հայտարարագրման համակարգի վերաբերյալ աշխատաժողով: Աշխատաժողովին իր մասնակցություն է ունեցել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Ենոքյանը կարևորել է ՀՀ հայտարարագրման համակարգում իրական սեփականատերերի ինստիտիտի ներդրումը և …