Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային կազմակերպությունների գործառույթները, նրանց կողմից Հայաստանին տրված հանձնարարականները և ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը: Հակակոռուպցիոն պայքարում ելակետային փաստաթուղթ է համարվում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան: Հիշատկման է արժանի այն հանգամանքը, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան միջազգայնորեն ընդունված առաջին …
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբի (ՔՀԽ) ներկայացուցիչների ընտրության ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվել (հրապարակվել) է ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների ընտրությանը մասնակցող կազմակերպությունների՝ ընտրողների և ընտրվելու համար առաջադրված/ինքնառաջադրված թեկնածությունների հաստատված ցանկը: ՔՀԽ թեկնածու կարող էին առաջադրվել ՀՀ գրանցված այն ՀԿ-ները և հիմնադրամները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում հրապարակային և …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին ՀՀ-ում պատգամավորական գործունեությունը, առկա խնդիրները և մարտահրավերները: Դասը վարում էր 7-րդ գումարման Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Պատգամավորի խոսքով՝ նրանց գործը չափազանց կարևոր է և հատկապես ընդդիմության դերը: Արման Բաբաջանյանը նշում է, որ ընդդիմությունը նույնքան պատասխանատու է ձախողումների համար, որքան խորհրդարանական մեծամասնությունը: Պատգամավորը անդրադարձավ նաև …
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը Հայաստանում: Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը: Այժմ իրական սեփականատերերի ինստիտուտը ամրագրված է «Պետական գնումների մասին» օրենքում: Իրականա սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ, այն ընկերությունում զգալի բաժնեմաս ունեցող բաժնետերերի անունները հայտնի կդառնա: Իրական սեփականատերերի առաջին միասնական ռեեստրը գործարկվել է Մեծ …
Սեպտեմբերի 27-ին կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱԱԾ-ն չպետք է զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով, դրանով պետք է հատուկ մասնագիտացված ծառայությունները զբաղվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին եւ դրա շուրջ ստեղծված աղմուկին: Ըստ նրա՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնց ուժով պաշտոնանկությունից հետո ուժային կառույցի ղեկավարի կողմից քաղաքական գնահատականներ տալն օրենքով պետք է …
2019թ. սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարԿարեն Զադոյանը: Նա մասնակիցների է ներկայացրել «Գրադարանների համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ. հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակը» թեմայով զեկույցը: Զեկույցի ներկայացումից հետո, նա պատասխանել է աշխատաժողովի մասնակիցների հարցերին: Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում էին հանրապետության մարզային և …
ԻՀԱ-ի խորհրդի անդամ, փաստբան Մարատ Ատովմյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում խոսել է հակակոռուպցիոն ոլորտում զարգացումների մասին։ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիայի կանխարգելման մարմին չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը` անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` հոկտեմբերին Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման …
Սեպտեմբերի 26-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը՝Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի համագործակցության շրջանակներում անցկացրին «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի հավաքական գործողությունների նշանակությունը» թեմայով քննարկումը: Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի համատեղ գործողությունների հիմնական եղանակներն ու միջազգային փորձը, ինչպես նաև` դիտարկվեցին դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Քննարկման աշխատանքներին մասնակցում էին CIPE-ի …
ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերի 6-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հիշյալ նախագծի վերաբերյալ ներկայացրել են փորձագիտական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ, որոնց կարող …