2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 կետով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը։ Այս արդյունքը Հայաստանը կիսում է Ռումինիայի հետ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Հայաստանը …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ խստորեն դատապարտելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ավտորիտար կառավարմամբ Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ նաև Ադրբեջան) կոռումպացված ղեկավարության հովանավորությամբ այսպես կոչված էկո ակտիվիստների կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության (այսուհետ՝ նաև Արցախ, Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ սկսված շրջափակումը՝ ընդգծում է, որ այդ անմարդկային գործողությամբ. շարունակվում է Ադրբեջանի կողմից ավելի քան մեկ հարյուրամյակ ընթացող …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ Կառավարության անդամներին չհաստատել և ընթացք չտալ ՀՀ արդարադատության նախարարության հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում (https://www.e-draft.am/projects/4885) հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), որով փոփոխություններ է նախատեսվում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2023 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը (այսուհետ՝ Համակարգ): Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ …
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում: Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային …
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում: Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են …
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դրական են գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատրաստած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և 2022 թվականի ապրիլի 12-ի տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում ներկայացնում են հետևյալ առաջարկությունները. Քանի որ ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների …
Այսօր՝ հունվարի 25-ին, հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը (այսուհետ՝ համաթիվ), որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում՝ 49 միավորով։ Հայաստանը 58-րդ տեղը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։ Նշենք նաև, որ ըստ 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը նախորդ 2020 թվականի համեմատ որևէ առաջընթաց չի գրանցել։ Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա ինչպես …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է. Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը: …
ՀՀ Կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատեց «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Ռազմավարությունը նախատեսում է 48 միջոցառում, որոնցից 2-ն արդեն ամբողջությամբ ավարտվել են, իսկ մնացյալ 46-ը ենթակա են պարբերական կատարման մինչև 2022թ.: Միջոցառումները բովանդակային առումով ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուները. կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի …