Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: Սա ամրագրված է նաև Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ «Այս առումով, բացահայտման արդյունավետության տեսանկյունից կարևորվում է, նախևառաջ, կոռուպցիոն հանցագործությունների տեսակների հստակեցումը և դրանց շրջանակի օրենքով սահմանումը: Ուստի, փոփոխություն կկատարվի ՀՀ քրեական օրենսգրքում՝ նախատեսելով կոռուպցիոն հանցագործությունների կողմնորոշիչ ցանկը: Մասնավորապես, Գլխավոր դատախազի կողմից հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկը ներառում է հանցագործությունների …
Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններ ունի ստանձնած։ Այս մասին նշվում է նաև Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։ Դրանում նշված են ոչ միայն ստանձնած պարտավորությունները, այլև իմիջազգային կառույցների կողմից տրված գնահատումները։ 2015-2018 թվականների հաշվետու ժամանակահատվածը հակակոռուպցիոն ոլորտում միջազգային համագործակցության տեսանկյունից աչքի է ընկել առանձնակի ակտիվությամբ: 2005թ. ՀՀ-ը ստորագրել է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, որը …
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը նախատեսված էր Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Ըստ որի՝ կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է: Քանի որ ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում էին ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները, հետևում էր, …
Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը նախատեսված էր Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Ռազմավարության մեջ նշվում է․ «Հարկ է նշել, որ հակակոռուպցիոն դատարանն աչքի կընկնի դատարանների տնօրինության տակ գտնվող մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներով։ Հակակոռուպցիոն ողջ համատեքստում մասնագիտացված դատարանի ինստիտուտի հիմնադրումը կարող է դիտվել իբրև համակարգին լրացուցիչ կայունություն և ամբողջականություն հաղորդող քայլ։ Հակակոռուպցիոն դատարանը ներառելու է 25 դատավոր, որոնցից 5-ը …
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է, որ պետք է քայլեր կատարվեն՝ հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված։ Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները կոչված են ապահովելու անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ, ինչը նաև բարձրացնելու է հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Միաժամանակ, դատական իշխանության հանրային դրական ընկալումները …
Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդումն ամրագրված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հարցում առանցքային նշանակություն ունի հանրային ծառայողի բարեվարքության նորմերին համապատասխանող հանրային կերպարի ձևավորումը, համապատասխան վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և փաստացի գործարկումը: «Բարեվարքության համակարգի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում հայտարարագրման համակարգը: Կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևորվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի …
Այսօր՝ հունվարի 25-ին, հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը (այսուհետ՝ համաթիվ), որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում՝ 49 միավորով։ Հայաստանը 58-րդ տեղը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։ Նշենք նաև, որ ըստ 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը նախորդ 2020 թվականի համեմատ որևէ առաջընթաց չի գրանցել։ Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա ինչպես …
Հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղություններից է։ Ինչպես արդեն հայտնել ենք, ռազմավարության ուղղությունների համաձայն պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի բուհերում և միջին մասնագիտական ուսհաստատություններում հակակոռուպցիոն կրթությունը ներառվի որպես պարտադիր առարկա։ Այսպիսով, նախատեսվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում։ Ռազմավարության մեջ նշվում է․ որ նախատեսվում …
Հակակոռուպցիոն ռազմավարության ռազմավարական ուղղություններից մեկը հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատումն ու մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացումն է։ Պրակտիկան ցույց է տվել, որ օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումների առկայությունը շատ հաճախ տարածական մեկնաբանման տեղիք է տալիս՝ ըստ այդմ առաջացնելով նորմի արդյունավետ կիրառման ռիսկեր: Միաժամանակ, ներկայում գործող կարգավորման ազդեցության գնահատման համակարգը հնարավորություն չի տալիս վերհանելու իրավական ակտերի առկա և հնարավոր …
Կոռուպցիոն երևույթների առաջացումը պայմանավորող գործոնների թվում ծանրակշիռ դիրք է զբաղեցնում նաև հանրային կառավարման համակարգում առանձին դեպքերում հանդիպող խրթին ենթակառուցվածքների, բարդ ու խճճված գործընթացների, բյուրոկրատական քաշքշուկների առկայությունը: Այս մասին ասվում է Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։ Միտում ունենալով հնարավորին հաղթահարել վարչական կոռուպցիան՝ առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերը կառավարել հանրային կառավարման համակարգը կազմող մարմիններում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համապարփակ …